Արման Բաբաջանյանն ընտրվել է «Հանուն Հանրապետության» ԺՊԴ կուսակցության նախագահ

Լուրեր

13.11.2026 | 18:20
«Բարսելոնայի» երկրպագուները հնարավորություն կունենան մահվանից հետո «մնալ» «Կամպ Նոու» մարզադաշտում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
13.11.2026 | 18:09
Բաքուն հայտնել է, որ չի միացել Եվրոպական քաղաքական համայնքի երեք փաստաթղթերին
13.11.2026 | 17:59
Քաղավիացիայի կոմիտե նախատեսում է վերանայել կառուցվածքն ու ֆինանսավորման մոդելը․ Գևորգ Թորոսյանն ամփոփել է պաշտոնավարման առաջին ամիսը
13.11.2026 | 17:48
«Դա անխուսափելի էր». Արման Ծառուկյանը՝ Նուրմագոմեդովի ու Դվալիշվիլիի բախման մասին
13.11.2026 | 17:39
«Կարճատև այցով վերադառնում եմ Երևան»․ Փաշինյան
13.11.2026 | 17:31
Կալլասը կոչ է արել Ուկրաինայի շուրջ բանակցություններում «Ռուսաստանի ծուղակները չընկնել»
13.11.2026 | 17:20
Սպիտակում ՔՊ-ի ցուցակը գլխավորող Քաջայր Նիկողոսյանի գրանցումը կարող է անվավեր ճանաչվել․ ԸԸՀ-ն դիմում է դատարան
13.11.2026 | 17:18
Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհի 11 կմ հատվածում միջին նորոգում է իրականացվում
13.11.2026 | 17:07
Պենտագոնի ղեկավարը պարգևատրել է իրեն նկատողություն արած զինծառայողին
13.11.2026 | 16:58
Փաշինյանը ցավակցել է Նորայր Մեհրաբյանի մահվան կապակցությամբ
13.11.2026 | 16:47
Հայտնի է բռնցքամարտի Հայաստանի Մ-23 հավաքականի կազմը ԵԱ-ում
13.11.2026 | 16:38
ՌԴ-ն պահանջում է ՆԱՏՕ-ից Ֆինլանդիայի հեռացումն ու ամբողջ Դոնբասը․ BILD
13.11.2026 | 16:28
Շաքի ներխուժած ադրբեջանցու գործով նախաքննությունն ավարտվել է
13.11.2026 | 16:19
Մաուրիսիո Պոչետինոն` «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ
13.11.2026 | 16:13
«Մեկնաբանություն չկա»․ Վարչապետի և ԱԳՄԱՆ-ի խոսնակները՝ Դուբլինում ստորագրված «խարտիային» պաշտոնական Երևանի չմիանալու մասին
Բոլորը

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, կայացել է  «Հանուն Հանրապետության» ԺՊԴ կուսակցության արտահերթ համագումարը։

Կուսակցության ՂՄ ներկայացուցիչ Արման Բաբաջանյանը ներկայացրեց դեռևս 2020թ․ մայիսին սկզբնավորված «Հանուն Հանրապետության» քաղաքական նախաձեռնության, ապա 2020թ. սեպտեմբերի 21-ին հիմնադրված «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցության անցած 11 ամիսների գործունեությունը՝ առավելապես կենտրոնանալով ԱԺ արտահերթ ընտրություններին կուսակցության մասնակցության և դրա արդյունքներից բխող իրողությունների վրա, այս մասին հաղորդագրություն է տարածել «Հանուն Հանրապետության» ԺՊԴ կուսակցության մամուլի ծառայությունը։

Կուսակցության հիմնումից ընդամենը 7 օր անց մեկնարկած 44-օրյա աղետալի պատերազմը, դրան հաջորդած ներքաղաքական իրադարձությունները, որոնք ուղեկցվում էին մեդիահարձակումներով, անկառավարելի կեղծ տեղեկատվական հոսքերով, արտաքին քաղաքական և անվտանգային մարտահրավերները, Արցախի կարգավիճակի և Հայաստանի ներքաղաքական կյանքի վրա ազդող սահմանային և արտաքին այլ սպառանլիքները, վերջապես արտահերթ խորհրդարանական ընտրությունները իսկական քննությունն էին նորաստեղծ քաղաքական կուսակցության համար։

Ազգային ժողովում ժողովրդավարական այլընտրանքային բևեռի ներկայությունը չափազանց կարևոր համարելով կուսակցությունն ամիսներ շարունակ անհաջող բանակցել է գաղափարակից քաղաքական գրեթե բոլոր ուժերի հետ։
Արտահերթ համագումարը արձանագրեց, որ երկրի ժողովրդավարությունն ու նրա պաշտպանությունը կուսակցության համար մնում է առաջնահերթություն և այդ նպատակով կուսակցությունը որոշել է ակտիվորեն մասնակցել առաջիկա ՏԻՄ ընտրություններին։

Կուսակցության առավել արդյունավետ գործունեության համար համագումարը հաստատել է կուսակցության կանոնադրական փոփոխությունները։

Ղեկավար մարմնի ներկայացուցիչ է ընտրվել Արման Բաբաջանյանը։ Կանոնադրական փոփոխությունների համաձայն կուսակցության ղեկավար մարմնի ներկայացուցիչն այսուհետ հանդես է կգա որպես կուսակցության նախագահ։

Համաձայն կուսակցության նոր կանոնադրության՝ կուսակցության ղեկավար մարմինը այսուհետ կոչվելու է Քաղաքական խորհուրդ: Քաղաքական խորհրդի անդամ են ընտրվել՝
Արման Բաբաջանյանը,
Ռուբեն Մեհրաբյանը,
Արշակ Սարգսյանը,
Լուսինե Հակոբյանը,
Վահագն Մարտիրոսյանը,
Սարգիս Գրիգորյանը,
Առնոլդ Բլեյանը,
Վիգեն Մովսիսյանը,
Արթուր Բարսեղյանը,
Միհրան Հակոբյանը,
Գարեգին Ղազարյանը,
Նոնա Համբարձումյանը,
Արտաշես Խալաթյանը։
Վերահսկիչ հանձնաժողովի անդամ են ընտրվել՝
Լևոն Խաչատրյանը,
Տիգրան Թոթոլյանը,
Անի Միրզոյանը։
Հավարտ համագումարի կուսակցության Քաղաքական խորհուրդը գումարել է առաջին նիստը` ստանձնելով համագումարի կողմից իրեն տրված պարտականությունները։