«Թալիբան» արմատական շարժումն իր մարտիկներին հրամայել է չգրոհել Քաբուլը։ Այս մասին իր Twitter-ի էջում հայտարարել Է թալիբների պաշտոնական ներկայացուցիչ Զաբիհուլլա Մուջահիդը, նրա խոսքերն է փոխանցում ՏԱՍՍ գործակալությունը։ «Մենք հրամայել ենք մեր մարտիկներին մնալ Քաբուլի մուտքերի մոտ և չգրոհել քաղաքը», – ասել է նա։ Ավելի վաղ հաղորդվել էր այն մասին, որ թալիբները մտնում են Աֆղանստանի մայրաքաղաք։ …

