Մեզ նոր պատերազմ պետք չէ Հայաստանի հետ. Ալիև

Լուրեր

15.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
15.10.2026 | 00:05
NATO-ի նավատորմին ծառայություններ մատուցող ընկերությունը կասկածվում է 1 միլիոն եվրոյի խարդախության մեջ
14.10.2026 | 23:24
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.10.2026 | 23:10
ՇՄ նախարարը և Եգիպտոսի դեսպանը քննարկել են բնապահպանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
14.10.2026 | 22:58
Ֆրանսիայի ԱԳ նախարարն Ադրբեջանին մեղադրել է ֆրանիսական Նոր Կալեդոնիայի գործերին միջամտելու մեջ․ Բաքուն արձագանքել է
14.10.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.10.2026 | 22:28
Հրազդանում ոստիկանները թմրանյութի 105 փաթեթ և զենք-զինամթերք են առգրավել
14.10.2026 | 22:13
36 ժամ գազ չի լինի Արաբկիր վարչական շրջանի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:57
Ծանրորդ Նարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոն
14.10.2026 | 21:45
Սահմանադրական դատարանի նախագահի նոր ընտրությունը կանցկացվի
14.10.2026 | 21:42
24 ժամ ջուր չի լինի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:27
ԶՈՒ ԳՇ պետը չհայտարարված այցեր է կատարել ՊՆ զորամասեր
14.10.2026 | 21:13
Ադրբեջանում մի խումբ անձինք կալանավորվել են դպրոցներում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի համար
14.10.2026 | 21:04
Սահմանադրական դատարանի նախագահ չընտրվեց. աշխատակարգային նիստն ավարտվել է
14.10.2026 | 21:00
Վարչապետը բացահայտեց՝ անկլավների փոխանակումն ամենահավանականն է, Արծվաշենը՝ Ադրբեջանին, 3 անկլավ՝ ՀՀ-ին․ Թագուհի Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանին նոր պատերազմ պետք չէ Հայաստանի հետ, Interfax-ի ադրբեջանական ծառայության փոխանցմամբ՝ հայտարարել է երկրի նախագահ Իլհամ Ալիևը:

«Մենք մեր պատմական առաքելությունը կատարել ենք (ազատագրել ենք Ղարաբաղի հողերը-խմբ․) ։ Մեզ նոր պատերազմ պետք չէ», – ասել է Ալիևը թուրքական CNN Turk հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Նրա խոսքով, միևնույն ժամանակ Ադրբեջանը տեսնում է, որ Հայաստանը զինվորականներ է տեղափոխում Ղարաբաղ այն տարածքներում, որոնք ներկայումս գտնվում են ռուս խաղաղապահների ժամանակավոր վերահսկողության տակ:

«Մենք մի քանի անգամ բարձրացրել ենք այդ հարցը, բայց ապարդյուն։ Ուստի մի քանի օր առաջ մեր պաշտպանության նախարարությունը հանդես եկավ համապատասխան հայտարարությամբ։ Եթե Հայաստանը պատրաստվում է պատերազմի, մենք դա կկանխենք»,- ասել է Ալիևը։

Ալիևը հայտարարել էր նաև, որ Հայաստանի կողմից փոխանցված ականապատ տարածքների քարտեզների ճշգրտությունը Ղարաբաղում կազմում է ընդամենը 25 տոկոս:

Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարության կետերի մեծ մասն իրագործված է, բայց կան որոշ բաց հարցեր, «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: