Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանին օգոստոսի 14-ին հայտարարել է հրատապ խորհրդակցություններ սկսելու մասին, որոնց նպատակը կառավարական ուժերի և ծայրահեղական «Թալիբան» շարժման միջև հրադադարի հաստատումն է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է AFP-ն: «Հրատապ քննարկումներ են իրականացվում, որպեսզի վերջ տրվի պատերազմին»,- Քաբուլում ելույթի ժամանակ հայտարարել է Գանին: Ավելի վաղ տեղական հեռուստաալիքներից մեկը տեղեկացրել էր, որ Աֆղանստանի հարցերով ԱՄՆ …

