Հրապարակվել է Թուրքիայում ինքնաթիռի կործանման պահը պատկերող տեսանյութ

Լուրեր

30.10.2026 | 12:51
ՀՀ-ում, այլ երկրների համեմատ, բենզինն ավելի քիչ է թանկացել. Շուշան Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:42
Ըմբշամարտի ԱԱ. Արսեն Հարությունյանը և Արման Անդրեասյանը պարտվեցին
30.10.2026 | 12:40
Օնլայն տաքսիների ոլորտը սակագնի զսպման մեխանիզմ չունի. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:31
Ռուսական հարձակման հետևանքով Դնեպրը մնացել է առանց էլեկտրականության․ Կիևում զոհ կա
30.10.2026 | 12:22
Սևակ Միքայելյանն ընտրվեց ԿԲ խորհրդի անդամ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:14
Բաբկեն Պիպոյանի ասուլիսը կաթնամթերքի շուկայում իրականացված ուսումնասիրության մասին . ՈՒՂԻՂ
30.10.2026 | 12:10
10 ձերբակալված կաշառքի գործով // Հաքերային հարձակում Binance-ի վրա, ենթադրաբար՝ Հյուսիսային Կորեայից․ ԼՈՒՐԵՐ
30.10.2026 | 12:10
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը խաղադաշտ է վերադարձել վնասվածքից հետո
30.10.2026 | 12:02
Թրամփը զանգահարել է Էրդողանին Անկարայում Թյուրքական պետությունների առաջնորդների ընթրիքի ժամանակ
30.10.2026 | 12:00
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնության արդյունքների ամփոփումը. ՈՒՂԻՂ
30.10.2026 | 11:54
Հայաստանն ու Իրանը քննարկել են արհեստական բանականության և բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնումը
30.10.2026 | 11:48
Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը․ Կոբախիձե
30.10.2026 | 11:35
Հյուսիսային Կորեայի հաքերներն են կանգնած Binance կրիպտոբորսայից կրիպտոարժույթի գողության հետևում․ Reuters
30.10.2026 | 11:27
Աբիսողոմոնյանն ու ԵԱՀԿ ներկայացուցիչը քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածության խթանման հնարավորությունները
30.10.2026 | 11:18
Հարկադիրի Շիրակի բաժնի պետը կալանավորվել է
Բոլորը

Հրապարակվել են Թուրքիայում ռուսական Բե-200 ինքնաթիռի կործանման պահը պատկերող, ինչպես նաև կործանված ինքնաթիռի՝ ՌԴ-ից Թուրքիա մեկնման տեսանյութերը։

Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Բե-200 ռուսական հրշեջ ինքնաթիռը վթարի է ենթարկվել Թուրքիայում հրդեհի օջախները մարելու խնդրի կատարումից հետո:

Նշվում էր, որ ինքնաթիռում եղել է 5 ռուս զինծառայող և Թուրքիայի 3 ներկայացուցիչ, բոլորն էլ զոհվել են։ Ողբերգության պատճառները պարզելու համար աղետի վայր է ուղարկվել Ռուսաստանի Պաշտպանության նախարարության հանձնաժողովը:

NTV hեռուստաալիքի տվյալներով ՝ մարումից որոշ ժամանակ անց ինքնաթիռի հետ կապը կորել է։ Դա եղել է այն ինքնաթիռներից մեկը, որը մասնակցել է Մուղլա նահանգում հրդեհների մարմանը։

Նախնական տվյալներով ՝ ինքնաթիռը չի կարողացել հավաքել անհրաժեշտ բարձրությունը և բախվել է ժայռերին։ Ավելի վաղ տարածված  տեղեկությունը, թե Թուրքիայում կործանված Բե–2 հրշեջ ինքնաթիռը պատկանում էր Ռուսաստանին, պաշտոնապես հաստատել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Թուրքիայում հուլիսի վերջից մոլեգնում են անտառային հրդեհները։ Հրդեհների մասին առաջին տեղեկությունները ստացվել են հուլիսի 28-ին Մանավգատից, որտեղ 10 օրում գրանցվել է 21 օջախ։ Օգոստոսի 1-ին հայտնի է դարձել առողջարանային Բոդրումում, ինչպես նաև Ադանայում, Կայսերիում և Մերսինում նոր օջախների մասին:

Ավելի վաղ հաղորդվել էր 44 զոհվածների մասին: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը տարերային աղետի գոտի է հայտարարել երկրի հյուսիսում գտնվող Կաստամոնու, Սինոփ և Բարտին նահանգները, որոնք տուժել են ջրհեղեղից: Տարերային աղետից տուժել է 284 մարդ։