Թուրքիայի հյուսիսային շրջաններն աղետի գոտի են հայտարարվել. ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

18.11.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.11.2026 | 23:16
Աբրահամ Խաշմանյանը վերադարձել է մարզչական աշխատանքի
18.11.2026 | 23:03
Ադրբեջանի իշխանությունները պետք է անհապաղ և անվերապահորեն ազատ արձակեն խոսքի ազատության իրավունքն իրացնելու համար բանտարկվածներին․ Amnesty International
18.11.2026 | 22:51
Հայտնի են հոգեբանների և արտադպրոցական հաստատությունների մանկավարժների կամավոր ատեստավորման օրերը
18.11.2026 | 22:35
Հայ մարմնամարզիկները ոսկե ու արծաթե մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում
18.11.2026 | 22:21
ՌԴ-ն Լեհաստանի տարածքում դիվերսիա էր ծրագրել՝ պատասխանատվությունը Կիևի վրա բարդելու համար․ Rzeczpospolita
18.11.2026 | 22:08
Եկեք գնանք ժողովրդին հարցնենք, մնացածն ի՞նչ կապիկություն է․ Միրզոյանը՝ Դավթյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 21:55
Աստղագիտության միջազգային բաց օլիմպիադայում ՀՀ թիմն արժանացել է 6 մեդալի
18.11.2026 | 21:44
Պայմանագրային զինծառայող է մահացել
18.11.2026 | 21:35
Իսրայելի խորհրդարանը նոր խոսնակ ունի․ նրան աջակցում են Նեթանյահուի հակառակորդները
18.11.2026 | 21:24
Կոտայքի մարզում վթարային ջրանջատում կլինի
18.11.2026 | 21:13
GTA VI-ը պաշտոնապես թողարկվել է
18.11.2026 | 21:00
Փաշինյանը ԵՄ-ին անդամակցելուց խոսեց՝ բարձրացնելով Պուտինի հետ սակարկության գինը․ Նարինե Մկրտչյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 20:50
ՀՀ-ն 250 մլն եվրոյի նոր վարկ է վերցնում
18.11.2026 | 20:40
Էդուարդ Բաբայանը՝ «Գործարար»-ի ցուցակով․ ով ում հետ է բացառում կոալիցիան Աբովյանում
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկրի հյուսիսային՝ ջրհեղեղից տուժած շրջանները հայտարարել է աղետի գոտի, գրում է Անադալու գործակալությունը։ Ավերիչ ջրհեղեղից տուժել են Կաստամոնու, Բարթին, Սինոպ նահանգները։

«Ինչպես աշխարհի շատ վայրերում, մեր երկիրը նույնպես բախվում է աղետների հետ: Նման իրավիճակ է ԱՄՆ-ում, Կանադայում և Գերմանիայում: Նրանք նույնպես պայքարում են նման աղետների դեմ», – ասել է Էրդողանը օգոստոսի 13-ին տուժած Բոզկուրտ կատարած այցի ժամանակ: Նա նաև նշել է, որ քանդված տների փոխարեն կառուցվելու են նորերը և երկիրը կշարունակի իր ուղին ակտիվ տեմպերով։

Ի դեպ, Բոզկուրտն ամենից տուժած քաղաքներից է․ այն գրեթե ամբողջությամբ ջնջվել է քարտեզից։ Սոցիալական հարթակներում թուրք օգտատերերը փորձում են ուշադրություն հրավիրել քաղաքի ավերվածությունների, վատ ենթակառուցվածների, վատ քաղաքաշինության վրա։ Քաղաքացիները կիսվում են Բոզկուրտից նկարներով՝ նշելով,որ զոհերի թիվը կավելանա, քանի որ

Իշխանությունները դեռ չեն հայնտաբերել ծով թափված դիերը։
Նախօրեին Բոզկուրտում գտնվող ներքին գործերի նախարար Սուլեյման Սոլյուն հայտարարել էր, որ այս ամենն «իր տեսած ամենալուրջ ջրհեղեղ-աղետն է» և ասել, որ «քաղաքը երկու մասի է բաժանվել»։

Հիշեցնենք, որ օգոստոսի 11-ից առատ անձրևները Թուրքիայի հյուսիսային նահանգներում աղետալի ջրհեղեղներ են, որոնց հետևանքով զոհերի թիվը հասել է 27-ի։

Էմմա Չոբանյան