Թուրքիայում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 44-ի

Լուրեր

29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
29.10.2026 | 20:48
Բաքվի դպրոցում աշակերտուհին ընկել է պատուհանից ու մահացել․ դպրոցականները հարձակվել են տեղում աշխատող լրագրողների վրա
Բոլորը

Թուրքիայի սևծովյան ափին գտնվող Կաստամոնու և Սինոփ նահանգներում հորդառատ անձրևների հետևանքով առաջացած հեղեղումների զոհերի թիվը հասել է 44-ի: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է արտակարգ իրավիճակների և տարերային աղետների վարչությունը (AFAD):

«Տարերային աղետի հետևանքով մեր 36 քաղաքացիներ զոհվել են Կաստամոնում, 7-ը՝ Սինոփում, և մեկը՝ Բարտինում։ 9 մարդ շարունակում է բուժումը հիվանդանոցներում», – ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ հաղորդվել էր 40 զոհվածների մասին: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը տարերային աղետի գոտի է հայտարարել երկրի հյուսիսում գտնվող Կաստամոնու, Սինոփ և Բարտին նահանգները, որոնք տուժել են ջրհեղեղից: Տարերային աղետից տուժել է 284 մարդ։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ տարերային աղետի շրջանում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են, տարհանվել է ավելի քան 1,7 հազար մարդ: Մոտ 300 բնակավայր մնացել է առանց էլեկտրականության։ Կամուրջների փլուզման պատճառով արգելափակվել է մի շարք ավտոճանապարհներով երթևեկությունը տարերային աղետի շրջանում, այդ թվում՝ Բարտին-Կարաբյուկ մայրուղով: Կաստամոնու նահանգի Բոզքուրտ քաղաքում սողանքի պատճառով փլվել են մի քանի բազմահարկ շենքեր։