ՀՀ ԱԻՆ-ից տեղեկանում ենք, որ Շիրակի քաղաքային որոնողափրկարարական թիմը «Երկրաշարժի դեպքում որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպում և իրականացում» թեմայով 32-ժամյա դաշտային վարժանք է անցկացրել՝ խաղարկելով Երևանում գրանցված ուժեղ երկրաշարժի սցենար: Համաձայն դրա՝ ձևավորվել է վրանային ավան, թիմերն իրականացրել են հետախուզական ու փրկարարական աշխատանքներ՝ յուրաքանչյուր տեղամասի համար կիրառելով տարբեր սարքավորումներ:

