ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն այսօր շրջայց է կատարել Երևանի 33-րդ (Ֆիրդուս) թաղամասի շինհրապարակում, ծանոթացել ընթացիկ աշխատանքներին ու զրուցել բնակիչների հետ։ Այս մասին Factor.am-ը տեղեկացավ Ավինյանի ֆեյսբուքյան էջի հրապարակումից։ «Արդեն տրվել է Երևանի 33-րդ (Ֆիրդուս) թաղամասի վերակառուցման ծրագրի իրականացման մեկնարկը: Այսօր շրջայց եմ կատարել թաղամասում, ծանոթացել ընթացիկ աշխատանքներին ու զրուցել բնակիչների հետ»,- գրել է Ավինյանը:

