Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում քննվող բազմադրվագ քրեական գործի առնչությամբ, ՊԵԿ-ը հայտնում է, որ 2020թ.-ի սեպտեմբերի 22-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ բավարարվել էր նախաքննական մարմնի միջնորդությունը՝ Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան, քրեական գործով մեղադրյալ Միքայել Արայի Մինասյանի նկատմամբ, որը նախաքննության ընթացքում որպես մեղադրյալ էր ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ …

