Էրդողանը հայտարարել է, որ Վրաստանի վարչապետն իրեն փոխանցել է հանդիպման վերաբերյալ Փաշինյանի առաջարկը

Լուրեր

29.10.2026 | 17:17
Աջակցում եմ ՔՊ-ին, դատապարտում ընդդիմության պահվածքը. Ռուբեն Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 17:16
UFC-ի չեմպիոնը պատրաստ է տիտղոսային մենամարտ անցկացնել Արման Ծառուկյանի հետ
29.10.2026 | 17:07
Ալեն Սիմոնյանն ու Սլովենիայի արտգործնախարարը քննարկել են Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացման հարցերը
29.10.2026 | 17:01
Կարիերայի առաջին քայլերը՝ IDBank-ի հետ․ մեկնարկել է IDream-ի 16-րդ շրջափուլը
29.10.2026 | 16:55
Նորվեգիայի վարչապետը պահանջել է FT-ից հեռացնել այն հոդվածը, թե Պուտինը հեռախոսազրույցում պատմության դասախոսություն է կարդացել
29.10.2026 | 16:51
Արթուր Ջավադյանն ազատվել է հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից
29.10.2026 | 16:44
Իրանը պատերազմի ավարտի վերաբերյալ Կատարի վերջին առաջարկները համարում է անընդունելի գաղափարներ
29.10.2026 | 16:36
Լևոն Քոչարյանը Ռոբերտ Քոչարյանի պես վախկոտ ա․ Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 16:25
Իրանը հայտնում է, որ Հորմուզի նեղուցում ծովային ականների բախվելուց հետո երեք լցանավ է հրդեհվել
29.10.2026 | 16:19
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
29.10.2026 | 16:16
«Գոլդ» սերիայով կենսաչափական անձնագրերը կվաճառվեն թանկ գնով
29.10.2026 | 16:10
Արամ Վարդևանյանի ճեպազրույցը` ՈւՂԻՂ
29.10.2026 | 16:09
Ըմբիշ Վազգեն Թևանյանն առաջին անգամ դուրս եկավ աշխարհի առաջնության եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 16:03
ՌԴ-ն և Ուկրաինան ականազերծում են Օլեշկի տանող ճանապարհները և պատրաստվում մարդասիրական օգնության փոխանցմանը
29.10.2026 | 15:55
Հայաստանում սպասվում են անձրևներ և ամպրոպ․ հոկտեմբերի 30-ին տեղումները որոշ շրջաններում հորդառատ կլինեն
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Նյու Յորք այցից առաջ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Վրաստանի վարչապետն իրեն փոխանցել է հանդիպման վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի առաջարկը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հարցին, թե Էրդողանը ի՞նչ կարծիքի է՝ արդյոք Փաշինյանը կթույլատրի Ադրբեջանի և Նախիջևանի միջև միջանցքի բացումը, Էրդողանը  տվել է հետևյալ պատասխանը.

«Այս միջանցքը բացելու կամ չբացելու հարցը քաղաքական հարց է:

Հավանաբար մտորելու տեղիք է տալիս, որ Փաշինյանը մի կողմից սա է ասում, մյուս կողմից ցանկանում է հանդիպել ինձ հետ:

Եթե նա ցանկանում է հանդիպում ունենալ Թայիփ Էրդողանի հետ, ահա այստեղ կան արդեն հայտնի  քայլեր, որոնք պետք է կատարվեն:

Մենք փակ չենք բանակցությունների համար, կբանակցենք: Իրականում ինձ հասել է ինձ հետ հանդիպելու ցանկությունը, որը նա փոխանցել է Վրաստանի վարչապետի միջոցով։ Բայց, ինչպես ասացի, այդ հանդիպումներին նախապատրաստվելուն զուգահեռ, նրանք պետք է դրական քայլերը կատարեն:

Վրաստանի վարչապետի՝ այս թեմաների շուրջ երկխոսություն ունենալու  ինձ փոխանցած խնդրանքը և նոր գործընթաց սկսելու համար այդ քայլը, եթե իսկապես անկեղծ է, ես էլ ցույց կտամ մեր անկեղծութունը և այդտեղ կսկսի երկխոսությունը (դիվանագիտությունը)։

Բնական է, որ երկխոսության սկսելու պարագայում պետք է ինչ-որ բան քննարկել։

Հուսով եմ, որ այս պարագայում գերակշռում են ոչ թե բացասական, այլ դրական մոտեցումները: Այսպիսով, ես հույս ունեմ, որ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ այս խնդիրը կհաղթահարվի այդ միջանցքները բացելով»: