Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին իր երկրի առաջնահերթությունն է անվանել տարածաշրջանային, մասնավորապես հարևան երկրների հետ փոխգործակցությունը: «Այցը Տաջիկստան նոր գլուխ կբացի Իրանի հետ մշակութային, տնտեսական և քաղաքական հարաբերությունների մեջ»,- հայտարարել է Ռաիսին Մեհրաբադի օդանավակայանում Դուշանբե մեկնելուց առաջ, գրում է Irna գործակալությունը: Իրանի նախագահի խոսքով` իր այցը Տաջիկստանի մայրաքաղաք տեղի կունենա իր տաջիկ գործընկերոջ հրավերով` մասնակցելու ՇՀԿ …

