ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամների ասուլիսի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, պատվիրակության անդամ Սոս Ավետիսյանն անդրադարձավ դիտարկմանը, որ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այսօր խորհրդարանում հայտարարել է, թե Ադրբեջանի դիրքորոշումը հետևյալն է՝ գերեվարված անձանց վերադարձի մասին քննարկում հայկական կողմի հետ կարող է լինել միայն այն դեպքում, եթե Հայաստանը ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Արցախի գրավյալ 75 տոկոսը ներառյալ։ …

