Պացիենտների իրավունքներ, բուժաշխատողների դերի բարձրացում և այլն․ ՀՀ ՄԻՊ-ը ԵԽ բիոէթիկայի բաժնի ղեկավարի հետ քննարկել է համատեղ իրականացվող ծրագրի մանրամասներ

Լուրեր

15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
Բոլորը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը սեպտեմբերի 15-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի բիէթիկայի բաժնի ղեկավար Լորանս Լվոֆֆի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել է նաև ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Մաքսիմ Լոնգանգը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են կենսաբժշկության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության ծրագրի հետ կապված մանրամասներ, այդ թվում՝ Օվիեդոյի կոնվենցիան Հայաստանի կողմից վավերացման հարցը։

Ծրագրի նպատակն է բարձրացնել հանրային իրազեկվածությունը կենսաբանության և բժշկության ոլորտում մարդու իրավունքների չափանիշների վերաբերյալ, ամրապնդել փաստաբանների, բժիշկների, պետական մարմինների կարողություններն այդ չափանիշները կիրառելու ոլորտում, ապահովել մեր երկրում կենսաբանության ու բժշկության ոլորտում Օվիեդոյի կոնվենցիայով նախատեսված կարգավորումների կիրառումը։

Արման Թաթոյանը կարևորել է ծրագրի մշակման գործընթացում Եվրոպայի խորհրդին հետ ունեցած սերտ համագործակցությունը և շեշտել, որ Օվիեդոյի կոնվենցիայի վավերացումից առաջ անհրաժեշտ է իրականացնել իրազեկման արշավներ՝ մարդկանց մոտ իրական պատկերացում ձևավորելու համար։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը կարևորել է իրազեկման հարցում լրագրողների աջակցությունը՝ ողջունելով լրագրողների համար իրականացվող HELP վերապատրաստման դասընթացը բիոէթիկայի վերաբերյալ։

Հանդիպմանը քննարկվել են նաև Եվրոպայի խորհրդի այլ ծրագրերի շրջանակում համագործակցության առկա ուղղություններն ու ընդլայնման հնարավորությունները