Թուրքիան ԱԳ փոխնախարարին ուղարկում է Վաշինգտոն՝ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների կարգավորման քննարկումների համար

Լուրեր

15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
Բոլորը

Թուրքիան բարձրաստիճան դիվանագետի է ուղարկում ԱՄՆ քաղաքական խորհրդակցությունների նպատակով։ «Ահվալ» գործակալության տեղեկություններով Անկարան այդպիսով ջանքեր է գործադրում երկու երկրների լարված հարաբերությունները հարթելու համար։ Մասնավորապես, նշվում է, որ Թուրքիայի արտաքին գործերի փոխնախարար Սեդաթ Օնալը երկօրյա ուղևորություն է սկսում Վաշինգտոն։ Նա այնտեղ հանդիպելու է պետքարտուղարի տեղակալ Վենդի Շերմանի և պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորիա Նուլանդի հետ։

«Երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային խնդիրները և միջազգային զարգացումներն է նախատեսվում քննարկել համապարփակ քաղաքական խորհրդակցությունների ընթացքում, որոնք տեղի կունենան պատվիրակությունների այցի ժամանակ»,- ասվում է Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ։

Օնալի այցը նախորդում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ սեպտեմբերի 19-22 ԱՄՆ կատարելիք այցին, որի ընթացքում նա կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովին ու ելույթով հանդես կգա։ Բացի այդ, նախատեսվում են Էրդողանի հանդիպումները մի շարք երկրների առաջնորդների հետ։

 

Էմմա Չոբանյան