Կարևորն ու անկարևորն իրարից տարբերողները շատ քիչ են. Մարուքյանը՝ Անկախության 30-ամյակը նշելու մասին

Լուրեր

11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
Բոլորը

ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանը Անկախության 30-ամյակը նշելու մասին գրառում է կատարել.

«Սոցիալական ցանցերն ալեկոծվում են այն օրվանից, երբ տեղեկացանք, որ Հայաստանի Անկախության տոնը նշվելու է Հանրապետության հրապարակում` գունագեղ համերգով, դրոշներով և այլն: Այս լուրը տարածվելուց հետո սոցցանցերում և մամուլի տարբեր միջոցներում բազմաթիվ մարդիկ սկսեցին պնդել, որ եթե իշխանությունները, պատերազմում պարտության ու հազարավոր զոհերից հետո, նշում են Անկախության 30-ամյակը, ուրեմն դավաճան են ու թուրք:

Վստահ եմ, որ եթե կառավարությունը հայտարարեր, որ պետական մակարդակով որևէ կերպ չի նշվելու Հայաստանի Անկախության տոնը, ապա մոտավորապես այդ նույն մարդիկ ասելու էին, որ քանի որ մեր իշխանությունները դավաճան են ու թուրք, ոչ մի կերպ չեն նշում մեր պետության Անկախության տոնը, որի պաշտպանության համար հազարավոր հայորդիներ են զոհվել:

Իրականում այս ամենը խոսում է դեգրադացված հանրային քննարկումների մասին, անօրակարգ հանրություն լինելու մասին, երբ կարևորն ու անկարևորն իրարից տարբերողները շատ քիչ են:

Մինչդեռ, իմ կարծիքով, Հայաստանի Անկախության 30-ամյակը պետք է մեզ բոլորիս միավորեր այդ գաղափարի բովանդակության շուրջ»: