Տրանսպորտային կապերի ապաշրջափակումը հնարավորություն կտա ավելացնել ՀՀ-ի և ՌԴ-ի ապրանքաշրջանառությունը. Օվերչուկ

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը համոզմունք է հայտնում, որ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակումը հնարավորություն կտա ավելացնել Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Օվերչուկը նման տեսակետ է հայտնել Երևանում անցկացվող Armenia Business Forum-ի շրջանակում լրագրողների հետ զրույցում:

Նա նախ նշել է, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների համանախագահությամբ ստեղծված աշխատանքային խումբը հանդիպումներ է ունենում, աշխատում է, վերջին հանդիպումը տեղի է ունեցել օգոստոսի կեսին:

«Բոլոր կողմերը տրամադրված են տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը: Իհարկե, քննարկվում է, թե ինչպես դա անել, բայց, միանշանակ, ակնհայտ է, որ ապաշրջափակումը և տրանսպորտային ուղու վերականգնումը զգալիորեն նոր հնարավորություններ կստեղծի՝ ընդլայնելու, ավելացնելու ապրանքաշրջանառությունը, այդ թվում՝ ՌԴ-ի և Հայաստանի միջև»,-ասել է Օվերչուկը:

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ, հարցին, թե ինչպես կանդրադառնա ապաշրջափակումը տարածաշրջանում և ՌԴ-ի հետ ապրանքաշրջանառության ծավալների վրա, ասել է, որ դժվար կլինի այս պահին ծավալների ճշգրիտ աճ կանխատեսելը:

«Կա երկու հանգամանք, որը դեռևս հետազոտության կարիք ունի: Առաջին հանգամանքը կայանում է նրանում, որ մենք երկար տարիներ, այնուամենայնիվ, եղել ենք սահմանափակումների տիրույթում: Թե ինչ էֆեկտ կունենա ապաշրջափակումը, ակնհայտ է, որ կունենա դրական էֆեկտ, բայց թե ծավալային իմաստով ինչ կլինի՝ պետք է շարունակենք հետազոտել»,-ասել է փոխվարչապետը:

Տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու նպատակով՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների նախագահությամբ եռակողմ աշխատանքային խումբ ստեղծելու համաձայնություն էր ձեռք բերվել հունվարի 11-ին, Մոսկվայում՝ երեք երկրների ղեկավարների հանդիպման արդյունքներով: