Քաբուլի միջազգային օդանավակայանն այսօր պաշտոնապես բացված է հայտարարվել

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի միջազգային օդանավակայանն այսօր պաշտոնապես բացված է հայտարարվել ներքին ու միջազգային չվերթների համար։ Այս մասին հայտնում է աֆղանական Khaama Press –ը՝ հղում կատարելով երկրի քաղաքացիական ավիացիայի վարչությանը։

Քաբուլի օդանավակայանում գրանցված քաոսի և օգոստոսի 26 -ի ահաբեկչության հետևանքով թռիչքուղին ու տերմինալները մեծապես վնասված էին: Օդանավակայանում աշխատանքի վերսկսման հարցում օգնել են Քաթարից ու Թուրքիայից մասնագետները։ Սեպտեմբերի 4-ին Քաբուլից իրականացվել է առաջին ներքին չվերթները։

Սեպտեմբերի 9-ին ԱՄՆ Զինված ուժերի դուրսբերումից հետո առաջին ինքնաթիռը Քաբուլից Դոհա միջազգային թռիչք է կատարել, իսկ սեպտեմբերի 13-ին Թալիբանի իշխանության գալուց ի վեր առաջին օդանավը Իսլամաբադից վայրէջք է կատարել Քաբուլում։

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 7-ին Աֆղանստանում իշխանությունը զավթած «Թալիբանը» հայտարարեց նոր կառավարության կազմը: Մոլլա Մոհամմադ Հասան Ախունդը նշանակվեց վարչապետ, իսկ նրա տեղակալներ՝ շարժման քաղաքական թևի առաջնորդ մոլլա Աբդուլ Ղանի Բարադարը և շարժման քաղաքական թևի ղեկավարի տեղակալ մոլլա Աբդուլ Սալամ Հանաֆին: Թալիբների խոսնակը միաժամանակ նշել է, որ կաբինետի այս կազմը ժամանակավոր է:

 

Տաթև Ֆռանգյան