Շաբաթվա ընթացքում Արցախում վնասազերծվել է 121 պայթուցիչ, ականանետային 2 ական, 35 հրթիռ, կասետային 29 հրթիռ

Լուրեր

15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
Բոլորը

2021 թվականի սեպտեմբերի 12-19-ը ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է ընդհանուր 666 զանգ: Նախորդ շաբաթվա համեմատ զգալիորեն նվազել է ինչպես կանչերի, այնպես էլ գրանցված արտակարգ դեպքերի թիվը:

Հրշեջ փրկարարները շաբաթվա ընթացքում կատարել են 14 ելք: Շաբավա ընթացքում գրանցված հրդեհների դեպքերից ամենախոշորը բռնկվել է Ստեփանակերտ քաղաքի ծայրամասային թաղամասում՝ «Կոբրա» բարձունքի հարևանությամբ: Այրվել է մոտ 2 հա չոր խատածածկ տարածք, ծառեր և թփուտներ: Հրդեհի 4 դեպք գրանցվել է Մարտակերտում, 7-ը՝ Ստեփանակերտում, 2-ը՝ Մարտունու, ևս մեկ դեպք՝ Ասկերանի շրջանում:

Ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ գրանցվել է 2 հաղորդում, մեկը՝ մահվան ելքով: Ստեփանակերտ-Վանք ավտոճանապարհի 36-րդ կիլոմետրին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տեղում մահացել է Ստեփանակերտ քաղաքի 40-ամյա բնակչուհին: Շաբաթվա ՃՏՊ դեպքերից տուժել է 5 քաղաքացի: Փրկարարները բժիշկների և ոստիկանության ծառայողների օգնությամբ նրանց տեղափոխել են բուժհաստատություններ:

Շաբաթվա ընթացքում ծառայության փրկարար ուժերի վարչության սակրավորական խմբերի կողմից վնասազերծվել է 121 պայթուցիչ, ականանետային 2 ական, 35 հրթիռ, կասետային 29 հրթիռ:

Փրկարար ուժերի վարչության սակրավորական խմբերը «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամի և The Halo Trust ոչ կառավարական ականազերծող կազմակերպության հետ համատեղ Արցախի Հանրապետության տարածքում շարունակում են իրականացնել ինժեներահետախուզական աշխատանքներ:

Նշված ժամանակահատվածում 911 ահազանգման կենտրոնում ստացվել է տեխնածին բնույթի 33, սոցիալ-կենցաղային 26 կանչ: Փրկարարները կատարել են դռան և վերելակի երեքական բացում և առողջական խնդիր ունեցող 2 քաղաքացու տեղափոխում:

Օձի հայտնաբերման վերաբերյալ մեկ կանչ է գրանցվել: Փրկարարները թունավոր սողունին հայտնաբերել և տեղափոխել են անվտանգ տարածք:

Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարաքներում որոնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խումբը կատարել է 5 ելք: Զինադադարից հետո` մինչ օրս հայտնաբերվել և տարհանվել է ընդհանուր 1667 աճյուն: