ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախաձեռնությամբ այսօր հերթական քննարկումն էր կազմակերպվել տնտեսավարող սուբյեկտների համար՝ տնտեսական մրցակցության օրենսդրության հնարավոր խախտումների կանխարգելմանն ուղղված միջոցառումների շրջանակում: Հանձնաժողովը վերջին երկու տարիների ընթացքում գովազդի միջոցով անբարեխիղճ մրցակցության դրսևորումների, մասնավորապես հասարակության մոլորեցման, շփոթության, վարկարժեքի վարկաբեկման, անտեղի համեմատությունների մի շարք դեպքեր է արձանագրել: Նոր օրենքով հստակեցվել է իրավախախտումների կանխարգելման գործիքակազմը, որի …

