Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսoր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Մոնղոլիայի նորանշանակ դեսպան Դուլամսուրեն Դավաան (նստավայրը՝ Մոսկվա): Հանրապետության նախագահը շնորհավորել է նորանշանակ դեսպանին և հաջողություններ մաղթել հետագա աշխատանքում: Նախագահ Սարգսյանն ու դեսպանն անդրադարձել են հայ-մոնղոլական հարաբերությունների զարգացման հեռանկարներին: Հաշվի առնելով, որ երկու երկրները համագործակցության լավ ավանդույթներ են ունեցել մասնավորապես կրթության, գիտության ոլորտներում, երկուստեք կարևորվել է փոխգործակցության …

