ՀՀ-ն անկում ապրող Պուտինի ռեժիմի հետ է, ո՛չ, զարգացող ԱՄՆ-ի․ մինչև ե՞րբ է լճացումը շարունակվելու․ Անդրիաս Ղուկասյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

29.06.2026 | 23:29
Ալեն Սիմոնյանը պարգևատրել է պետական պահպանության ծառայության աշխատողներին
29.06.2026 | 23:11
ԱԱ-2026. Բրազիլացիները կամային հաղթանակով դուրս եկան 1/8 եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 22:55
Արման Եղոյանը՝ ԱԺ նախագահի թեկնածու չընտրվելու մասին. ՏԵՍԱՆՅՈւԹ
29.06.2026 | 22:38
Ադրբեջանում բանտարկված քաղակտիվիստները նամակ են հղել ԵՀ նախագահին՝ Ադրբեջան այցի ընթացքում քննարկել մարդու իրավունքներին վերաբերող հարցեր
29.06.2026 | 22:25
ՀՀ քաղաքացու կենսաչափական նույնականացման նոր քարտը․ ՆԳՆ
29.06.2026 | 22:03
Վրաստանն ու Ղազախստանը ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել
29.06.2026 | 21:55
«Դոմինո փրոդաքշն»-ին վկայի կարգավիճակով հրավիրելու անհրաժեշտություն չեմ տեսնում․ Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.06.2026 | 21:35
Խնդիր չեմ տեսնում պարոն Իոաննիսյանին հրավիրելու մեջ, ուղղակի չեմ ուզում գործընթացը ձգձգվի․ Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.06.2026 | 21:27
Պուտինի սուրպերզբոսանավը 2022թ․ ի վեր առաջին անգամ հայտնվել է ռադարների էկրանին․ այն նկատել են Դանիայի ափերի մոտ
29.06.2026 | 21:20
Մարդատարներին կարգելե՞ն Երևան մտնել․ Ավինյանն առաջարկում է քաղաքի մուտքերի մոտ կայանատեղիներ սարքել. ՏԵՍԱՆՅՈւԹ
29.06.2026 | 21:12
Կաշկանդված եմ Մեդվեդևի խոսքը մեկնաբանել, քանի որ չեմ կարդացել. Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.06.2026 | 21:06
Բասկետբոլի կանանց Հայաստանի հավաքականը 4-րդն է փոքր երկրների ԵԱ-ում
29.06.2026 | 21:00
Վարչապետին առաջարկել եմ՝ ՔՊ-ն և արևմտյան թևի ուժերը մեկ ցուցակով մասնակցեն ընտրությանը, բայց մերժել է․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 20:58
ՀՀ-ում էժան գներով բենզին չկա, որովհետև աշխարհում գնաճ կա. Գևորգ Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.06.2026 | 20:51
«Հարյուրավոր աշխատանքից ազատվածնե՞ր». Նարեկ Կարապետյանի պնդման հետքերով․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Factor TV-ն զրուցել է քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանի հետ

-Պարո՛ն Ղուկասյան, գովազդային պաստառներից Վլադիմիր Պուտինի խիստ հայացքների ներքո Հայաստանը տոնեց Անկախության 30-ամյակը։ Սովորաբար ասում են՝ կատարյալ անկախ պետություններ չեն լինում, պետք է հաշվել՝ սուվերենության աստիճանը բա՞րձր է, թե՞ ցածր։ Ի՞նչ մարտահրավերներ կան, ի՞նչ վիճակում է այսօր Հայաստանը։

-Հայաստանն այսօր նույն վիճակում է, ինչ 30 տարի գտնվել է, մի քիչ, իհարկե, ավելի վատ, որովհետև այս պարտությունից բարոյահոգեբանական հարված ենք ստացել որպես ժողովուրդ։ Այն վիճակը, որում գտնվում ենք, կոչվում է լճացում՝ ստագնացիա։ 30 տարի այդ դրությամբ մեջ ենք և զարգացում չունենք՝ գրեթե ոչ մի ոլորտում։

Պետության առաջ ծառացած մարտահրավերները լուծում են պահանջում։ Եվ եթե սուվերենության աստիճանի մասին խոսենք, Դուք մշտապես ցույց եք տվել Արևմուտքի ռեսուրսն օգտագործելու ճանապարհը։ Բայց չե՞ք կարծում, որ նաև ՌԴ-ի հետ համագործակցությամբ է հնարավոր սուվերենության աստիճանը բարձրացնել։ Նույն ԱՄՆ դեսպանն է հայտարարում «Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին անդամակցությունը շատ էական սահմանափակումներ է դնում ռազմական օգնության վրա, որը մենք կարող ենք տրամադրել»: Գուցե խելամիտ քաղաքականության շնորհիվ հնարավո՞ր լինի ՌԴ-ի միջոցով բանակի կարողությունները մեծացնել, անվտանգային միջավայրը ՀՀ շուրջ վերականգնել։

-Ո՛չ, և պատճառը հետևյալն է․ առհասարակ, ինքնիշխանության աստիճանը կախված է սեփական ռեսուրսներով անվտանգությունն ապահովելու կարողության հետ։ Այն պետություններն աշխարհում, որոնք կարող են ինքնուրույն ապահովել իրենց անվտանգությունը, այսինքն՝ ունեն և կարող են պահել բավարար բանակ, մեծ հաշվով ունեն նաև լիարժեք ինքիշխանություն։ Այն պետությունները, որ պատմական, տնտեսական գործոններից ելնելով՝ չեն կարող լիարժեք այդ անվտանգությունն ապահովել, ստիպված են միանալ այս կամ այն ռազմական դաշինքներին։ Մոլորակի վրա այսօր ամենամեծ ռազմական դաշինքը ՆԱՏՕ-ն է, խոշոր դաշինք կարող ենք համարել նաև ՀԱՊԿ-ն, կան այլ դաշինքներ ևս, որոնք ներառում են, որպես կանոն, մի գերտերության և նրա շուրջ դաշնակիցների միավորում։

-Հիմա բացատրե՛ք՝ ինչպե՞ս կարելի է գտնվել ՌԴ-ի ազդեցության գոտում, ՀԱՊԿ-ում և օգտվել ՆԱՏՕ-ի զինատեսակներից, ռազմական տեխնոլոգիաներից, ստանդարտներից, ինչին, ի դեպ, Ադրբեջանը ձգտում է։

-ՆԱՏՕ-ի տեսանկյունից՝ ՌԴ-ն և նրա դաշնակիցները պոտենցիալ հակառակորդ են։ Այսինքն՝ ՆԱՏՕ-ի պետությունների զինված ուժերի քանակը, նրանց զինված ուժերի կիրառման դոկտրինները, ռազմարդյունաբերական համալիրները ստեղծվում են որպես հակադրություն հնարավոր սպառնալիքներին, որոնք գալիս են ՌԴ-ից և նրա դաշնակիցների կողմից, այդ թվում՝ ՀԱՊԿ-ից։ Երբ ՆԱՏՕ-ն հաշվարկում է ՌԴ-ի դեմ ռազմական կոնֆլիկտ, ինքը դիտում է ՀՀ-ն որպես Ռուսաստանի դաշնակից պետություն և դիտում է մեր զինուժն իրեն հակառակորդ ուժ։

-Եվ ՀՀ-ի տարածքը ենթադրյալ թիրա՞խ է՝ ըստ այդմ։

-Դրա պատճառով՝ նաև որպես ենթադրյալ թիրախ է դիտում, այո՛։ Իհարկե՝ Հայաստանի հետ կապված բազմաթիվ պատճառներ կան, թե ինչու և՛ ԱՄՆ-ն, և՛ ՆԱՏՕ-ն ավելի մեղմ մոտեցում ունեն, և դրա համար կան լուրջ պատճառներ։ Ի՞նչ է ասում Լին Թրեյսին․ դեսպանի ասածը թարգմանեմ հայերեն․ նա ասում է՝ իրենք չեն կարող զինել ՌԴ դաշնակից Հայաստանին, չեն կարող տրամադրել Հայաստանին ժամանակակից ռազմական տեխնոլոգիաներ, չեն կարող անվտանգության ոլորտում մեր ունեցած անհրաժեշտությունները բավարարել, ոչ թե, որ անհնար է, այլ որովհետև ՀՀ-ն գտնվում է ՌԴ-ի դաշնակից համակարգում, և խելամիտ չի՝ ռազմական մի բլոկը զինի մյուս բլոկին։

Հայաստանը չի կարող լճացած վիճակից դուրս գալ՝ միայն ցուցանակը փոխելով։ Մեզ այս լճացած վիճակից դուրս գալու համար անհրաժեշտ են լուրջ ներդրումներ։ Դրանք ներգրավելու համար մենք պետք է ունենանք ազատ քաղաքականության հնարավորություն Արևմուտքի հետ։ Նույն ՌԴ-ն փորձում է Արևմուտքից ներդրումներ բերել։ Վերջերս հրապարակվեց ռուսական այն գործարանների ցուցակը, որոնք պատկանում են ԱՄՆ-ին, դա ալյումինի արտադրության և այլ ոլորտների խոշոր գործարաններ են։ ՌԴ-ն է այսօր փորձում ներդրումներ ստանալ ԱՄՆ-ից, և հարաբերությունների ճգնաժամն ինչո՞ւ է աստիճանաբար գնում, որովհետև ԱՄՆ կառավարությունը ձգտում է իր ներդրողների շահերը չոտնահարել և ներդրումներն աստիճանաբար դուրս բերել։ Նման պայմաններում, ինչպես դասականը՝ Սերժ Սարգսյանն էր ասում՝ և՛ տնտեսությունը, և՛ անվտանգությունը փոխկապակցված են, երբ հանճարեղ որոշում կայացվեց՝ մտնել ԵՏՄ, ինքն այդպես էր հիմնավորում։ Այո՛, դա այդպես է, սակայն մենք մեր քաղաքականությունը կապեցինք ոչ թե զարգացող ուժի հետ, այլ անկում ապրող, հեռանկար չունեցող Պուտինի ռեժիմի հետ։ Այս ընտրություններից հետո ՌԴ-ի նկատմամբ վերաբերմունքն ավելի կոշտ է լինելու, խոսելու են ՌԴ-ի ոչ լեգիտիմ իշխանությունների մասին։ Մենք գտնվում ենք ազատ անկման մեջ, և մինչև ե՞րբ կարելի է պահպանել և շարունակել լճացած վիճակը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան