Դպրոց՝ առանց սանհանգույցի և ջրի. Հայաստանի 70 ուսումնական հաստատություն զուրկ է տարրական պայմաններից․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

11.03.2026 | 23:28
Իրանի սպորտի նախարարը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի ֆուտբոլի աշխարհի առաջնությանը
11.03.2026 | 23:12
Ըմբիշ Խաչատուր Խաչատրյանը բրոնզե մեդալ է նվաճել. Մ23 ԵԱ
11.03.2026 | 23:06
Գերմանիան և այլ երկրներ կազատեն իրենց նավթի պահուստարանների մի մասը, քանի որ պատերազմը սահմանափակում է մատակարարումները․ նախարար
11.03.2026 | 22:47
ՌԴ-ն կորցնում է «արտերկրում քարոզչական աշխատանքի» գործիքները. Պեսկովը կոչ է արել օգտագործել Max մեսենջերը
11.03.2026 | 22:33
Որոշակի կատեգորիայի անձինք կազատվեն ՀՀ մուտքի վիզա ձեռք բերելու պահանջից
11.03.2026 | 22:18
Հերքման հերքում կամ ինչի մասին է լռում ՊՆ-ն. Փա՞ստ, թե՞ փուստ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.03.2026 | 22:10
Ըմբիշ Լևիկ Միքայելյանը՝ Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնության կրկնակի ոսկե մեդալակիր
11.03.2026 | 21:58
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին
11.03.2026 | 21:43
Պատերազմը պետք է դադարեցվի՝ «նախքան այն ամբողջ տարածաշրջանը կրակի մեջ կառնի». Էրդողան
11.03.2026 | 21:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.03.2026 | 21:15
Թրամփը հայտարարել է, որ Իրանում «գործնականում ոչինչ չի մնացել» թիրախավորելու համար
11.03.2026 | 21:02
Հայտնի է՝ ով կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ 2026»-ում
11.03.2026 | 20:50
Իրանը հայտարարել է, որ «ոչ մի լիտր» նավթ չի անցնի Հորմուզի նեղուցով
11.03.2026 | 20:39
Ստրասբուրգում՝ Եվրոպական խորհրդարանի շենքի հարակից տարածքում բացվել է Հայոց այբուբենի հուշարձանը
11.03.2026 | 20:30
ՀՀ-ի ազգային անվտանգությանը հարված հասցնելու նշաններ են տեսել․ ԱՀԾ-ի ուղերձն այդ պատճառով է․ Լիլիթ Մակունց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արմավիրի մարզի Մրգաշատի՝ Մաղաքյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցն է։ Սա ընդամենը մեկն է Հայաստանի շուրջ 7 տասնյակ կրթական հաստատություններից, որտեղ բացակայում է ջրամատարարումը։ Շենքում անգամ սանհանգույց չկա, ինչի պատճառով աշակերտները և ուսուցչական կազմը ստիպված են դուրս գալ դպրոցի շենքից և օգտվել բակի սանհանգույցից, ինչն ավելի խնդրահարույց է դառնում հատկապես ձմռան ամիսներին։

Աննա Մուրադյանի երեք երեխաներն արդեն չորս տարի է՝ սովորում են այդ դպրոցի տարբեր դասարաններում։ Դպրոց մտնելու պահից սկսած մայրը միշտ հույս է ունեցել, որ ի վերջո կգա այն օրը, երբ իր երեխաները կսովորեն սանիտարահիգիենիկ տարրական պայմաններ ունեցող հաստատությունում։ Տարիներ են անցել, խնդիրն այդպես էլ մնացել է չլուծված․ Աննան հստակ որոշել է տեղափոխել երեխաներին այլ դպրոց։

«Պայմաններն անմխիթար են՝ սկսած դպրոցի ներսի պատերից մինչև սանհանգույցը։ Սանհանգույցի մասին խոսք գնալ չի կարող։ Ոչ սանիտարական վիճակ, գոնե կարելի է պահել էն, ինչը կա։ Մենք ունենք էն, ինչ ունենք։ Հիմա լավ ա, վատ ա՝ գոնե կարելի ա դա մաքուր պահել»,- Factor.am-ի հետ զրույցում նշում է Աննան։

Դպրոցի՝ չորրորդ և վեցերորդ դասարաններում սովորող երկու աշակերտների մայր Անի Պողոսյանը թեև ցանկություն չունի դպրոցը փոխելու, սակայն առկա պայմանները նրան ևս մտահոգում են։ Ասում է՝ չի էլ կարողանում մտաբերել, թե քանի անգամ են երեխաները դպրոցից տուն եկել վնասվածքներով, որոնք ստացել են դասամիջոցին դրսում գտնվող սանհանգույցի կամ ջրի ծորակի մոտ վազելիս կամ վերադառնալիս։

Մրգաշատի թիվ 2 միջնակարգ դպրոցի շենքը կառուցվել է 1982 թվականին, առանց սանհանգույցի և ջրամատակարարման համակարգի։ Այդ օրվանից շուրջ 4 տասնամյակ է անցել, սակայն այստեղ վերանորոգում կամ ներքին հարդարում երբևէ չի արվել։ Միայն մի քանի անգամ ծնողների կամ հովանավորների աջակցությամբ մի քանի սենյակ է կահավորվել։

Ջրամատակարարման խնդիրն էլ իր հերթին չի թողնում, որ երեխաները դասերի ընթացքում կենտրոնանան։ Թեև աշակերտներից շատերն այլընտրանքային լուծում են գտել՝ շշով ջուր կամ հյութ բերել դասարան, սակայն շատ դեպքերում դա էլ չի օգնում։

Պատկերը մի փոքր այլ է Մրգաշատ գյուղի մյուս դպրոցում։ Ափոյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցն առաջին հայացքից երևանյան բարեկարգ դպրոցներից մեկն է հիշեցնում, մինչև հայացքդ ընկնում է դպրոցից դուրս՝ անկյունում գտնվող սանհանգույց հիշեցնող քարե շինությանը։ Թեև այս դպրոցը նախորդից ավելի հին է՝ կառուցվել է դեռևս 1966 թվականին, սակայն մարզպետարանի և հովանավորների ջանքերով վերանորոգվել է։ Ջրամատակարարման և սանհանգույցի հարցը, սակայն, այստեղ դեռևս անլուծելի է․ այս իրավիճակը բավականին տարօրինակ է դիտվում հատկապես բակում տեղադրված ցայտաղբյուրի ֆոնին, որից միշտ խմելու ջուր է հոսում։

Ջրամատակարարման ու սանհանգույցի բացակայությունը խնդրի առաջ է կանգնեցնում ինչպես ուսուցիչներին, այնպես էլ աշակերտներին։ Նրանք դժգոհում են՝ օրը մի քանի անգամ ստիպված են լինում երրորդ հարկից իջնել և դուրս գալ շենքից։

Հայաստանի Կառավարությունը, Համաշխարհային բանկի և Ասիական զարգացման բանկի հովանավորությամբ, 2018 թվականին մի շարք մարզերի դպրոցների պայմանների բարելավման հնգամյա ծրագիր է սկսել։ Այսօր՝ խոստումներից երեք տարի անց, սակայն, դպրոցների մեծ մասում իրավիճակն անփոփոխ է։ Մի փոքր բարեկարգում նկատվում է Նոր Արմավիր համայնքի միակ դպրոցում։ Այստեղ մեկ տարվա ընթացքում փոխվել են պատուհանները, նորացվել են սալիկներն ու ի վերջո՝ անցկացվել ջրամատակարարում․ 65-ամյա դպրոցն առաջին անգամ սանհանգույց կունենա դպրոցի ներսում։

Արմավիրի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանի խոսքով՝ գյուղերում առկա կոյուղու և ջրամատակարարման խնդիրը միշտ է իրենց ուշադրության կենտրոնում եղել, սակայն բավարար միջոցներ չեն եղել՝ դրանք լուծելու համար։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան