Ինչպես արդեն տեղեկացրել ենք, օրեր առաջ հրդեհվել էր «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի ամուսնու ավտոմեքենան։ ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է, որ դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 4-ի ժամը 22:15-ից մինչև օգոստոսի 5-ի ժամը 04:00-ն ընկած ժամանակահատվածում։ «Առերևույթ հանցագործություն կատարած անձը հրկիզել է Կասյան փողոցի շենքերից մեկի բակում կայանված, հիշյալ շենքի բնակիչներից մեկին պատկանող «Մերսեդես-Բենց …

