Դավիթ Գալստյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը. «Պատրոն Դավո»-ի պաշտպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն
30.09.2021 | 13:34Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում քննվում է զենք մատակարարող ընկերության տնօրեն Դավիթ Գալստյանի (Պատրոն Դավո) խափանման միջոց կալանքի միջնորդության քննությունը։
«Դավիթ Գալստյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում», – դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց նրա պաշտպանը՝ ավելացնելով նաև, որ սա ամբողջությամբ նոր գործ է, հին գործի հետ կապ չունի։
ԱԱԾ-ն հայտնել է, որ Դավիթ Տոնոյանն ու Դավիթ Գալստյանը մոտ 3 մլրդ ՀՀ դրամ հափշտակելու և կեղծիքներ կատարելու համար ձերբակալվել են. կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։