Կենդանաբանական այգու անձնակազմն այսօր այգու մուտքի դիմաց իր բողոքն է արտահայտում տնօրենի նոր պաշտոնակատարի՝ Արևիկ Մկրտչյանի նշանակման դեմ: Բողոքի ցույցին ներկա են նաև այգու նախկին աշխատակիցները, որոնք ժամանակին պայքարել են ընդդեմ այգու նախկին տնօրեն Ռուբեն Խաչատրյանի պաշտոնավարման: «Պահանջում ենք հանդիպում կառավարման խորհրդի հետ. ի՞նչ արժանիքներից ելնելով է տվյալ կինը նշանակվել տնօրենի պաշտոնում»,- այս մասին լրագրողների …

