Արմեն Չարչյանի կյանքին վտանգ չի սպառնում. Կարեն Անդրեասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.08.2026 | 23:30
Ծանրորդ Հարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
25.08.2026 | 23:06
Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված կազմավորումները ցրելու մասին
25.08.2026 | 22:52
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
25.08.2026 | 22:36
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.08.2026 | 22:19
Էրդողանը նախազգուշացրել է՝ «ահաբեկչությունից շահույթ ստացողները» դատապարտված են ձախողման
25.08.2026 | 22:06
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
25.08.2026 | 21:53
Սեպտեմբերի 1-ից դպրոցների հարակից տարածքներում ոստիկանությունը կանցկացնի ուժեղացված ծառայություն
25.08.2026 | 21:34
ՀՀ նախագահն այցելել է ՊԵԿ և քննարկել հարկային համակարգի բարեփոխումները
25.08.2026 | 21:20
Հայաստանը չի խոչընդոտի մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր․ Ալեն Սիմոնյան
25.08.2026 | 21:17
ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթկլիֆը ժամանել է Մոսկվա․ ԶԼՄ-ներ
25.08.2026 | 21:08
Հայաստանի հետ առևտրի կրճատումը ցնցումներ չի առաջացնի Ռուսաստանի և ԵՏՄ-ի համար․ ՌԴ ԱԳՆ
25.08.2026 | 21:00
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում
25.08.2026 | 20:47
Ալիևներն ընդլայնում են ընտանեկան բիզնեսները․ Ադրբեջանի նախագահի՝ Ուզբեկստան այցի հետ հետքերով
25.08.2026 | 20:31
Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը
25.08.2026 | 20:13
Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը կքննեն բժշկական հետազոտություններից հետո
Բոլորը

«Պարոն Չարչյանի վիճակն այնքան է մտահոգում ինձ, որ պարոն Չարչյանը խցում համարյա ժամեր չի անցկացրել։ Անընդհատ իր ազատազրկումն անցկացրել է բժշկական հսկողության ներքո՝ թե մեր բուժհաստատությունում, թե քաղաքացիական բուժհաստատություններում»,- լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով անազատության մեջ գտնվող բժիշկ, ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Արմեն Չարչյանի առողջական վիճակին, այս մասին նշեց արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը:

«Ինչ վերաբերում է առանձին ազատազրկված անձանց այցելելուն, չկա հատուկ ցուցում, կամ անհանգստություն, որ մեր բժիշկները կամ կալանավայրի աշխատակիցները չեն կարողանում ապահովել, որպեսզի նախարարն այցելի։ Իսկ քաղաքական ընտրությամբ որևէ մեկին այցելելը կլիներ շատ խտրական»,- ասաց նախարարը։

Անդրեասյանն ընդգծեց, որ Արմեն Չարչյանի առողջությանը որևէ վտանգ չի սպառնում։ «Առաջին իսկ օրվանից ես հատուկ հոգածությամբ վերաբերվել եմ ոչ միայն պարոն Չարչյանին, այլև բոլոր ազատազրկվածներին, ովքեր ունենք առողջական խնդիրներ։ Ես գրեթե ամենօրյա ռեժիմով ստացել եմ զեկուցումներ, և ըստ վերջին զեկուցումների՝ պարոն Չարչյանի առողջությանը վտանգ չի սպառնում։

Ես ձեզ երաշխավորում եմ, որ պարոն Չարչյանն ստանում է Սահմանադրությամբ, օրենքներով, միջազգային նորմերով սահմանված ամբողջ ուշադրությանը պետության կողմից։ Ինչը ենթադրում է, որ այնտեղ չի կարող լինել որևէ խոշտանգման երևույթ:

Այլ հարց է՝ ազատությունից զրկել-չզրկելու հարցը ինչպես կորոշի դատարանը, որին մենք չենք խառնվում»,- հավելեց նախարարը։

Մանրամասները՝ տեսանյութում: