Նախորդ շաբաթ Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը նամակ էր հղել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հուլիս ամսվա նախագահող, ՄԱԿ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչ Նիկոլա Դե Ռիվիերին և ներկայացրել Ադրբեջանի ոտնձգությունները ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ, որոնք հանգեցրել են մարդկային կորուստների։ Նամակը Հայաստանում տարատեսակ քննարկումների առիթ էր դարձել, ոմանց մոտ էլ թյուրըմբռնում էր առաջացրել, որ այդպես Հայաստանը …

