Վստահ ենք` կառավարության ծրագիրն ապահովելու է ՀՀ քաղաքացու անվտանգությունը. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.02.2026 | 23:31
Սրբուհի Գալյանը ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարի հետ քննարկել է Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի բարեփոխումները
05.02.2026 | 23:30
Սևանա լճում ձկան որսը կթույլատրվի փետրվարի 6-ից մինչև նոյեմբերի 20
05.02.2026 | 23:16
Երևանում և 9 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.02.2026 | 23:07
Ռուսաստանը և ԱՄՆ-ն մոտ են միջուկային զենքի սահմանափակման պայմանագրի երկարաձգման շուրջ համաձայնության գալուն․ Axios
05.02.2026 | 22:50
Պարեկները հայտնաբերել են «դրիֆթ» կատարած վարորդներին
05.02.2026 | 22:45
Ինչ պետք է անեն Անգլերեն առարկայի միասնական քննությունը վերահանձնող դիմորդները
05.02.2026 | 22:35
Տիգրան Խաչատրյան-Մայքլ Օ’Ֆլահերթի հանդիպում․ ուշադրության կենտրոնում՝ փախստականների իրավունքները
05.02.2026 | 22:26
Հրաձիգ Դավիթ Խաչատրյանը՝ մինչև 16 տարեկանների Եվրոպայի առաջնության հաղթող
05.02.2026 | 22:13
Օտարերկրացիների կողմից ՀՀ-ում հաշվառված մեքենայով ճանապարհային խախտումների մասին որոշումները կծանուցվեն սահմանային անցակետերում
05.02.2026 | 22:01
Դեսպան Սարմեն Բաղդասարյանը հավատարմագրերն է հանձնել Լիբանանի նախագահին
05.02.2026 | 21:52
ՀՀ-ի հետ կապերի համար Բաքվում դատապարտված ադրբեջանցի ակտիվիստը հացադուլ է հայտարարել 
05.02.2026 | 21:40
ԱՄՆ դեսպանատունը կարող է վերանշանակել ձեր հարցազրույցի օրը․ ինչ պետք է իմանան ոչ ներգաղթային վիզայի դիմորդները
05.02.2026 | 21:26
Քննարկվել են ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքները
05.02.2026 | 21:17
ՀՀ վարչապետի և ԱՄԷ նախագահի ներկայությամբ ստորագրվել է Հայաստան–ԱՄԷ տնտեսական համաձայնագիր
05.02.2026 | 21:12
300 մլն դրամ «փրկագին»` Վարդան Հարությունյանի համար. ով է վճարել և ինչպես պարզել ծագումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կառավարության նիստում քննարկվում է 2022 թ. պետական բյուջեի նախագիծը:

«Այսօր ՀՀ-ն կանգնած է դժվարին մարտահրավերների առջև, դեռևս հաղթահարված չեն համավարակի և 44-օրյա պատերազմի տնտեսական, սոցիալական և անվտանգային աղետալի հետևանքները և մարտահրավերները»,- իր ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«2021-ին տեղի ունեցած ԱԺ ընտրություններով հաղթահարվեց ներքաղաքական ճգնաժամը, և բավականին ամուր հիմքեր ստեղծվեցին համախմբման և դեպի ապագան նայելու հայ ժողովրդի ձգտման համար: Օգոստոսին մենք ներկայացրինք ՀՀ 2021-2026 թվականների գործունեության ծրագիրը, որը պետք է հիմքեր ստեղծի միջնաժամկետ հատվածում ՀՀ խաղաղ, կայուն և ներառական զարգացման համար: Մեր նպատակադրումները, որոնք արտահայտված են 2022 թվականի բյուջեում և նաև գործունեության ծրագրում, հավակնոտ են և իրատեսական: Մենք գիտակցում ենք, որ դրանք կյանքի կոչելու համար անհրաժեշտ են ոչ միայն տնտեսական միջամտություններ Կառավարության կողմից, այլև հասարակական և մշակութային վերափոխումներ»,- ասաց Փաշինյանը:

Փաշինյանը շեշտեց, որ առաջին հերթին կարևորվում է պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացումը և աշխատանքային մշակույթի վերափոխումը և զարգացումը:

«Ամենակարևորը պլանավորման և իրագործման մշակույթն է, ծրագրերի իրագործման գործընթացները, որոնց անկատարությունը բերում է կապիտալ ծախսերի թերակատարումների և հետևաբար Կառավարության կողմից սահմանված նպատակների իրագործման դանդաղման, այսպիսով խոչընդոտվում է նաև տնտեսական աճը: Այս առումով էական դեր ունի նաև մասնավոր հատվածի կարողությունների զարգացումը, և դրան ուղղված Կառավարության ջանքերը սկսել են արդյունքներ տալ՝ ի դեմս այն ընկերությունների, որոնք պետական կապիտալ շինարարության ոլորտում մրցունակ լինելու համար ներդրումներ են անում՝ այսպիսով ձգտելով ծրագրերն իրականացնել որակով և ժամանակին»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ Կառավարությունը մտադիր է շարունակել այս ոլորտում ներդրումները խթանող քաղաքականությունը:

«Հայաստանի քաղաքացիներն ամեն օր պետք է զգան Կառավարության կողմից իրականացվող միջոցառումների ազդեցությունն իրենց կյանքի վրա»,- ընդգծեց Փաշինյանը:

«Սրա կարևոր բաղադրիչ է հասարակական լայն շերտերի ներգրավվածությունը բյուջեի կազմման և իրականացման տարբեր փուլերում, ինչի ուղղությամբ արդեն իսկ բավականին քայլեր են արվել նախորդ 3 տարիների ընթացքում, և մեծ ուշադրություն է դարձվելու առաջիկայում ևս:

2022 թվականի բյուջեն հենվում է 3 հիմնական առաջնահերթությունների վրա՝ անվտանգության համակարգի բարեփոխում, ենթակառուցվածքների զարգացում, կրթության և գիտության արդիականացում: Մեծ ուշադրություն ենք դարձնելու անվտանգության ապահովմանը, առանց որի հնարավոր չի լինի իրագործել երկարաժամկետ զարգացման նպատակները: Այս իմաստով կարևոր է ոչ միայն բանակի պաշտպանական կարողությունների արդիականացումը, այլև ՀՀ-ի շուրջ բարենպաստ արտաքին միջավայրի ձևավորումը, Հայաստանի, Արցախի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու օրակարգի հետևողական իրագործումը»,- նշեց Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ այս տեսանկյունից կարևոր են նաև տարածաշրջանային տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքների վերաբացումն ու զարգացումը, ինչը կարող է որակապես փոխել ՀՀ տնտեսության բովանդակությունը և կառուցվածքը, լրացուցիչ խթան դառնալ ներհայաստանյան ենթակառուցվածքների զարգացման համար, ապահովել երկարաժամկետ ներառական տնտեսական աճ՝ Հայաստանի քաղաքացիների համար ստեղծելով հավասար պայմաններ տնտեսական գործունեության մեջ ներգրավվելու համար, էականորեն բարձրացնել երկրի գրավչությունը օտարերկրյա ուղղակի ներդրումների համար:

«Կառավարության ծրագիրն ապահովելու է Հայաստանի քաղաքացիների անվտանգությունը և բարեկեցությունը»,- ընդգծեց վարչապետը:

«Իհարկե, հնարավոր չէ մեկ բյուջեով լուծել պետության առջև ծառացած բոլոր հարցերը, մենք պետք է դուրս գանք ամեն ինչ անելու և ըստ էության ոչինչ չանելու իներցիոն տեղապտույտից: 2022 թվականի բյուջեում մենք ձգտել ենք զգուշորեն բալանսավորել Կառավարության առաջնահերթությունները և միաժամանակ ապահովել տարատեսակ ֆիսկալ ռիսկերի կառավարելիությունը: Մենք սահմանում ենք մեր ռազմավարական նպատակները և նրանց իրականացման առաջնահերթություններն այնպես, որ նրանցից յուրաքանչյուրի իրականացումը հիմքեր ստեղծի մյուսների արդյունավետ իրագործման համար: Մենք վստահ ենք, որ Կառավարության ծրագիրն ունենալու է հաջող իրագործում՝ ապահովելով Հայաստանի քաղաքացիների անվտանգությունը, բարեկեցությունը և արժանապատիվ կյանքը»,- ասաց Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: