Հայ գիտնականների նվաճումը վնասված կամ ոչ ֆունկցիոնալ օրգանների վերականգնման և փոխարինման համար սկաֆոլդների ստեղծման գործում

Լուրեր

27.06.2026 | 21:49
Վուչիչը հայտարարել է նախագահի պաշտոնում իր «վերջին օրերի» մասին
27.06.2026 | 20:57
Էդուարդ Սպերցյանը կտեղափոխվի Սաուդյան Արաբիա. աղբյուր
27.06.2026 | 20:25
Էդվարդ Ասրյանը մասնակցել է ԶՈՒ սերժանտների երդման հանդիսավոր արարողությանը
27.06.2026 | 19:58
Ռաիսա Մկրտչյանը նշանակալի ներդրում է ունեցել նոր սերնդի կրթության և դաստիարակության գործում․ Փաշինյան
27.06.2026 | 19:03
ԲՀԿ-ի համար ակնհայտ է՝ որևէ հաշվարկի դեպքում 4%-ի շեմը չի կարող համարվել հաղթահարված. Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
27.06.2026 | 18:27
Կոշտ քաղաքական խոսույթը ատելության խոսք չէ ու չի կարող արդյունքներն անվավեր ճանաչելու հիմք լինել. Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
27.06.2026 | 18:14
ՍԴ-ն պետք է գնահատի ոչ թե խախտումների առկայությունը, այլ արդյոք դրանք կարող էին ազդել արդյունքի վրա․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
27.06.2026 | 17:51
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
27.06.2026 | 17:23
Իշխան Զաքարյանի հետ հաշտության համաձայնությունը հաստատվել է. պետությանը կվերադարձվի 304,5 մլն դրամ
27.06.2026 | 17:12
156 քրեական վարույթ կա կոռուպցիոն ընտրական հանցագործությունների վերաբերյալ. ՀԿԿ նախագահի տեղակալ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
27.06.2026 | 16:59
Մեզ մոտենում են արևադարձային տաք օդային հոսանքներ, ջերմաստիճանը կհասնի 35-36 աստիճանի․ Սուրենյան
27.06.2026 | 16:47
Խնդրում ենք մերժել բոլոր դիմումները և ուժի մեջ թողնել ԿԸՀ 259-Ա որոշումը. Հովակիմյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
27.06.2026 | 16:23
Քաղաքացիների կամքն այսպիսին է, սա իրողություն է. ԿԸՀ նախագահը` ԲՀԿ-ի քվեների մասին. ՏԵՍԱՆՅՈւԹ
27.06.2026 | 15:55
Մազաչափ թերությունն էլ որ եղել է, անմիջապես բարձրաձայնվել է, բոլորի հետևից գնացել ենք․ Հովակիմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.06.2026 | 15:37
Փամբակ գետում մեքենա և դի են հայտնաբերվել․ փրկարարները որոնում են երկրորդ անձին
Բոլորը

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Լևոն Օրբելու անվան Ֆիզիոլոգիայի ինստիտուտի գիտնականները մշակում են ոչ իմունոգեն, փոխպատվաստման պատրաստ սկաֆոլդներ կամ բջջային մատրիկսներ, որոնք կարող են օգտագործվել ռեգեներատիվ բժշկության մեջ՝ վնասված կամ ոչ ֆունկցիոնալ օրգանների, հյուսվածքների վերականգնման և փոխարինման համար. տեղեկացնում են ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայությունից:

«Հետազոտություններն իրականացվում են Ֆիզիոլոգիայի ինստիտուտի իմունոլոգիայի և հյուսվածքային ինժեներիայի լաբորատորիայում՝ կենսաբանական գիտությունների թեկնածու Զարուհի Կարաբեկյանի գլխավորությամբ:

«Սկաֆոլդ ստանալու առաջին քայլը կենդանական հյուսվածքի ապաբջջայնացումն է՝ կենդանու հյուսվածքից բոլոր կենդանական բջիջների հեռացումը, որի արդյունքում մնում է թափանցիկ արտաբջջային մատրիքս կամ սկաֆոլդ։ Սկաֆոլդը հյուսվածքային ճարտարագիտության մեթոդներում օգտագործվող կառուցվածք է, որը ծառայում է որպես հենարան բջիջների համար՝ ապահովելով դրանց ամրանալու և գոյատևելու հնարավորությունը, նմանակելով և փոխարինելով նորմայում այդ բջջին շրջապատող արտաբջջային մատրիքսին: Բջիջներից ազատ մատրիքսը նյութակառուցվածքային կազմությամբ գրեթե չի տարբերվում կենդանիների և մարդկանց մոտ, որն էլ հնարավորություն է տալիս կենդանական աղբյուրներից ստացված սկաֆոլդը վերաբնակեցնել մարդկային բջիջներով և փոխպատվաստել հենց մարդուն», – բացատրում է Զարուհի Կարաբեկյանը:

Ըստ նրա՝ փորձերում օգտագործվել են ինչպես առնետների, մկների, ճագարների, խոզերի, այնպես էլ մարդու հյուսվածքային նմուշներ։ «Փորձեր ենք իրականացրել՝ ստեղծելու մաշկի սկաֆոլդի անսահմանափակ և մատչելի աղբյուր հանդիսացող այլընտրանքային սկաֆոլդ՝ մաշկի փոխպատվաստման համար։ Ինչպես նաև փորձեր են արվում ամբողջական օրգանների ինժեներիայի ուղղությամբ՝ նպատակ ունենալով ստանալ ամբողջական լյարդ և երիկամ: Հետազոտություններն ունեցել են դրական ելք»,- նշում է Զարուհի Կարաբեկյանը:

Որպեսզի օրգանիզմը չվանի սկաֆոլդը փոխպատվաստման ժամանակ, այսինքն, տեղի չունենա օրգանիզմի կողմից փոխպատվաստուկի մերժում, պետք է, որ փոխպատվաստվող հյուսվածքի բջիջները օժտված լինեն նույն մակերեսային սպիտակուցների խմբերով, ինչ ռեցիպիենտի բջիջները։ Այս նպատակով Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտում սկսել են ստեղծել հայկական պոպուլացիային բնորոշ մեզենքիմալ ցողունային բջիջների շտեմարան, որպեսզի հետագայում կարողանան տարբերակել ու կիրառել հետազոտական և կլինիկական նպատակներով՝ ընտրել պացիենտին համապատասխանող տեսակը և դրա միջոցով կառուցել փոխպատվաստվելիք հյուսվածքը։

«Մեր լաբորատորիայում փորձեր են արվում ստանալ մաշկի և սրտի փականի սկաֆոլդներ բիոտպագրության մեթոդով, որպեսզի ստացված արդյունքը համեմատենք բնական ծագում ունեցող սկաֆոլդների հետ և ընտրենք լավագույնը: Բացի այդ, հետազոտել ենք բջիջների կուլտիվացման (պահման և աճեցման) համար մարդկային շիճուկի կիրառման հնարավորությունը: Բանն այն է, որ աշխարհում բջիջների կուլտիվացման համար մեծ մասամբ կիրառվում է կովի սաղմնային արյան շիճուկ՝ որպես սննդամիջավայր։ Լինելով կենդանական ծագման՝ այն պարունակում է ռիսկեր, որոնցից է կենդանական հիվանդությունների փոխանցումը։ Այդ պատճառով մարդկային բջիջների և հյուսվածքների կուլտիվացման համար որպես հնարավոր օպտիմալ այլընտրանք կարելի է դիտարկել մարդկային շիճուկի կիրառումը։ Մեր կողմից իրականացված փոխարինող շիճուկի հետազոտությունները ևս դրական ելք են ունեցել՝ ապահովելով բարձր էֆեկտիվություն: Աշխատանքները շարունակվում են էֆեկտիվության երկարաժամկետությունն ապահովելու ուղղությամբ»,- նշում է Զարուհի Կարաբեկյանը:

Կատարված հետազոտությունները ներկայացվել են տարբեր միջազգային համաժողովների ժամանակ։ Որպես համահեղինակ Springer հրատարակչությունում 2020 թվականին տպագրվել է «Հյուսվածքային ինժեներիա» գիրքը (հեղինակներ՝ Նարինե Սարվազյան (կ.գ.թ.), Զարուհի Կարաբեկյան (կ.գ.թ.), Հովհաննես Արեստակեսյան (կ.գ.թ.), Վահան Գրիգորյան, Վարդան Ավետիյան, Լիանա Հայրապետյան, Մարիամ Գրիգորյան, Աստղիկ Կարապետյան, Արտեմ Օգանեսյան, Արման Սիմոնյան, Աննա Սիմոնյան)։ Ինչպես նաև համատեղ ջանքերով տպագրվել է հոդված “Research on Biomedical Engineering” հեղինակավոր պարբերականում (https://doi.org/10.1007/s42600-021-00141-8) (հեղինակներ՝ Լիանա Հայրապետյան, Հովհաննես Արեստակեսյան (կ.գ.թ.), Անուշ Մարգարյան, Արտեմ Օգանեսյան, Վահան Գրիգորյան և Աստղիկ Կարապետյան):

Հետազոտություններն իրականացվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Գիտության պետական կոմիտեի ֆինանսավորմամբ՝ “Engineered skin via natural recourses”/Grant Number 18T-1F275/, “Generation of non-immunogenic Mesenchymal Stem Cells for Tissue Repair” /Grant Number 15T-1F359/ ծրագրերի, ինչպես նաև հայ-բելառուսական գիտական համագործակցությամբ ձեռք բերված դրամաշնորհի շրջանակներում՝ “Biocompatibility of multicomponent allogeneic cells with decellularized liver scaffold”»,- ասված է տարածած հաղորդագրությունում: