Պետության ղեկավարի նկարը խորհրդանիշ է. Անդրեասյանը` Փաշինյանի նկարն աշխատասենյակում փակցնելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի լուսանկարը պաշտոնյաների աշխատասենյակներում փակցնելու հարցին։

«Նիկոլ Փաշինյանը մեր պետության ղեկավարն է։ Ընդհանրապես պետության ղեկավարի լուսանկարը խորհրդանիշ է։ Եվ, այո, նաև լինում է ժամանակ, երբ աշխատանքային գործունեության ժամանակ, նայելով լուսանկարին, հիշում եմ, որ պետք է լինել ազնիվ, անաչառ և պահպանել էն բոլոր պահանջները, որ մեր առաջ դրել է վարչապետը։

Եթե դուք նկարների հետ զրուցում եք, ես նկարների հետ չեմ զրուցում, բայց խորհրդանիշներն ինձ օգնում են հիշել այն արժեքները, ինչի համար եմ ես աշխատում։

Դրոշը, գերբը, ղեկավարի լուսանկարը ինձ համար խորհրդանիշ են, որն արժեքներ է նշանակում։ Եվ այդ արժեքները պետք է հարգել ու դրանով առաջնորդվել»,- նշեց Անդրեասյանը:

Անդրադառնալով դիտարկմանը, որ Սահմանադրության մեջ գրված չէ, թե երկրի ղեկավարի լուսանկարը պաշտոնյաները պետք է փակցնեն աշխատասենյակի պատին, Անդրեասյանը նշեց. «Կան որոշումներ, որ կայացնում ես ոչ թե Սահմանադրությունից, այլ քո արժեհամակարգից ելնելով: Այն, ինչ արգելված չէ, թույլատրված է»։

Մանրամասները՝ տեսանյութում: