Դարձիր մեր պահապան հրեշտակը, իմ ամենաթանկ, ներիր ինձ. Անահիտ Սիմոնյանը Հայկոյի մահվան առթիվ գրառում է արել

Լուրեր

15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
Բոլորը

Երգիչ, երգահան Հայկոյի նախկին կինը՝ Անահիտ Սիմոնյանը, ինստագրամի իր էջում գրառում է կատարել Հայկոյի մահվան առթիվ:

«Դու միշտ կատակում էիր, որ արդեն մեծ ես ու չես ապրի մինչև Արմանի հարսանիքը… ինչո՞ւ էիր այդպես կատակում… ու հիմա ինձ թողեցիր մենակ այս մեծ ու դաժան աշխարհում: Թողեցիր մեզ առանց աջակցության, առանց ուսի ու առանց իմաստի: Ես երբեք չեմ կարողանա լրացնել քո տեղը մեր երեխայի սրտում … ու չգիտեմ ինչպես ասել նրան … շատ եմ վախենում … Դու բուժքրոջն ասել էիր, որ ես ուժեղ եմ, կկարողանամ լուծել ցանկացած խնդիր, բայց դու այդպես էլ չհասկացար, որ ես ուժեղ էի, քանի որ զգում էի, որ կաս դու, գիտեի, որ եթե ինձ հետ ինչ -որ բան պատահի, Արմանը հայր ունի, որը երբեք թույլ չի տա նրան վիրավորեն:

Առանց քեզ ես թույլ եմ և անզոր, ես չեմ կարող ասել Արմանին .. Ես նրան փակել եմ տանը, որպեսզի փողոցում նրան ոչ ոք չպատմի… նա հիմա ապրում է իր մանկական կյանքով և գաղափար անգամ չունի, թե ում համար է սգում ողջ աշխարհը .. և ես չեմ կարող նրան ասել դրա մասին .. Ես պարզապես չեմ կարող… ինչ դրեցիր դու իմ ուսերին, ի՞նչ: .. Հիմա բոլորն ասում են ՝ ես պետք է ուժեղ լինեմ, պետք է և՛ մայր լինեմ, և՛… բայց չեմ կարող, չեմ կարող փոխարինել քեզ … Ինչո՞ւ է Աստված տանում լավագույններին… Ինչո՞ւ … Ես չեմ կարող գտնել այս հարցի պատասխանը ու երբեք չեմ կարողանա …

Հանգչիր խաղաղությամբ .. Բայց խոստացիր, որ միշտ մեր կողքին կլինես … Դարձիր մեր պահապան հրեշտակը .. Իմ ամենաթանկ .. Ներիր ինձ …»,- գրել է Անահիտ Սիմոնյանը: