ՎԶԵԲ-ը և ԵՄ-ն նոր ֆինանսավորում են առաջարկում հայաստանյան ՓՄՁ-ներին

Լուրեր

15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) 5 մլն ԱՄՆ դոլարի չափով ֆինանսական փաթեթ է տրամադրում Ինեկոբանկին Հայաստանում ՝ նպաստելու մասնավոր հատվածի անցմանը դեպի ավելի կայուն, ցածր ածխածնային և կլիմայակայուն գործելակերպ։ Նախագծին աջակցում է Եվրոպական միությունը (ԵՄ)՝ տրամադրելով 523,000 եվրո գումարի չափով խրախուսական դրամաշնորհներ. տեղեկացնում են ՎԶԵԲ-ից:

Փաթեթը ներառված է ԵՄ-ն՝ բիզնեսի համար-ՎԶԵԲ վարկային գիծ ծրագրում՝ խթանելով արտահանման ծավալը մեծացնելու ներուժ ունեցող տեղական փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) հետագա վարկավորումը։ Այն կօգտագործվի կլիմայի փոփոխության մեղմացման և հարմարվողականության ներդրումների համար, ինչպես նաև ԵՄ չափանիշներին համապատասխան տեխնոլոգիաների և ծառայությունների արդիականացման համար՝ միաժամանակ խթանելով կանաչ տեխնոլոգիաների օգտագործումը: Սա տվյալ ծրագրի շրջանակում Հայաստանում ստորագրվող երրորդ նախագիծն է, որը ճանապարհ է հարթում, որպեսզի ավելի շատ տեղական ձեռնարկություններ կարողանան օգտվել ծրագրից։

Վարկային գիծը առաջատար նորարակական նախաձեռնություն է, որն օգնում է տեղական ընկերություններին բարելավել իրենց մրցունակությունը թե՛ երկրի ներսում և թե՛ արտերկրում` արդիականացնելով արտադրական օբյեկտներն ու գործընթացները ԵՄ չափանիշներին համապատասխան: Անհատական վարկերի առնվազն 70 տոկոսը օգտագործվում է կանաչ տեխնոլոգիաներում ներդրումները ֆինանսավորելու համար ՎԶԵԲ-ի՝ Անցում դեպի կանաչ տնտեսություն (GET) մոտեցման համաձայն: Վարկառուները կարող են ստանալ տեխնիկական խորհրդատվություն և խրախուսական դրամաշնորհներ, որոնք ֆինանսավորվում են Եվրոպական միության կողմից՝ ԵՄ-ն՝ բիզնեսի համար նախաձեռնության ներքո: Ծրագիրը հասանելի է նաև Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում:

Հայաստանում ՎԶԵԲ-ի ղեկավար Դիմիտրի Գվինդաձեն ասել է․ «Այս նոր ֆինանսավորումը կբարելավի հայաստանյան ձեռնարկությունների մրցունակությունը` օգնելով նրանց ներդրումներ կատարել ժամանակակից տեխնոլոգիաներում: Դա ընկերություններին թույլ կտա ամրապնդվել տեղական մակարդակում և օգտվել միջազգային առևտրի հնարավորություններից»:

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը ասել է․ «ԵՄ-ն հանձնառու է աջակցել փոքր բիզնեսին՝ համաձայն Արևելյան գործընկերության տնտեսական և ներդրումային ծրագրի և ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի: «ԵՄ-ն՝ բիզնեսի համար-ՎԶԵԲ վարկային գիծ» ծրագիրը կաջակցի կանաչ բիզնեսներին, որոնք, մեր կարծիքով, Հայաստանի ապագան են: ԵՄ-ի ընդհանուր ներդրումը «ԵՄ-ն՝ բիզնեսի համար-ՎԶԵԲ վարկային գիծ» ծրագրում, որը ներառում է տարբեր հայկական բանկեր, կազմում է 6 միլիոն եվրո»:

Ինեկոբանկի Գործադիր տնօրեն Արեն Նալթակյանն ասել է․ «Ունենալով մասնավոր հատվածի վարկավորման հզոր պորտֆել՝ Ինեկոբանկը 25 տարի շարունակ՝ հիմնադրման օրվանից, աջակցում և անհատականացված լուծումներ է տրամադրում բիզնեսներին: Մեր երկարամյա գործընկերների հետ միասին մենք ուրախ ենք հայտարարել այս նոր հնարավորության մասին, որը թույլ կտա մեր ՓՄՁ հաճախորդներին բարելավել իրենց տոկունությունն ու մրցունակությունը՝ նաև նրանց տրամադրելով գրավիչ խթաններ»: