ԱԳՆ մամուլի քարտուղարը պատասխանել է լրատվամիջոցների հարցին՝ Աֆղանստանում ՀՀ քաղաքացիների առկայության վերաբերյալ: Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, ՀՀ արտաքին գործերի նախարարությունը տարբեր խողովակներով աշխատանքներ է տարել այս ուղղությամբ, կատարվել են ճշգրտումներ, բայց տվյալ պահին չկա որևէ տեղեկություն Աֆղանստանում ՀՀ քաղաքացիների առկայության վերաբերյալ։ Հարկ է նշել նաև, որ ՀՀ քաղաքացիների կողմից նույնպես որևէ դիմում չի ստացվել։ …

