Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին հայտարարել է, որ Ղարաբաղյան հակամարտությունն ավարտված է։ Ըստ նրա՝ ժամանակն է մտածել խաղաղության մասին: «Ադրբեջանը վերջ դրեց երկարատև հակամարտությանը և կատարեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը։ Հակամարտությունը ավարտված է։ Հիմա ժամանակն է մտածել խաղաղության մասին»,- «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Ալիևը Բաքվում Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։ …

