Թբիլիսիում մեկնարկել են Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի համատեղ զորավարժությունները

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Թբիլիսիում մեկնարկել են հրամանատարաշտաբային «Eternity-2021» զորավարժությունները՝ Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի զինծառայողների մասնակցությամբ։ Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով ՊՆ-ին։

Նշվում է, որ զորավարժությունները կազմված են տեսական ու գործնական մասերից։ Երեք երկրների զինծառայողներն ու համապատասխան պետական կառույցների ներկայացուցիչներն իրականացնելու են տարածաշրջանային տնտեսական նախագծերի պաշտպանության կազմակերպմանն ուղղված առաջադրանքները։

Զորավարժությունները տևելու են մինչև հոկտեմբերի 8-ը։

Բացի այդ՝ վրացական Կախեթիում տեղի է ունենալու Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների հանդիպումը։ Ադրբեջանի ՊՆ ղեկավար Զաքիր Հասանովն արդեն մեկնել է Վրաստան՝ մասնակցելու հանդիպմանը, որի ընթացքում կողմերը քննարկելու են ռազմական, ռազմակրթական և այլ ոլորտներում համագործակցության զարգացման հարցերը։

Էմմա Չոբանյան