Արցախում մարտի 23-ին կատարված 118 թեստավորման արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ևս 7 դեպք: Այս մասին տեղեկացնում են Արցախի առողջապահության նախարարությունից՝ հավելելով, որ կորոնավիրուսային հիվանդությամբ մարտի 24-ի դրությամբ ստացիոնար բուժում է ստանում 20 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր եղանակով բուժվում են տնային պայմաններում: «Արցախում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 4 187 …