Պուտինի մերձավորների ընկերությունները, վճարումներ Նազարբաևի ոչ պաշտոնական կնոջը, Զելենսկու օֆշորային շահույթը․ կարևորը՝ «Պանդորայի փաստաթղթերի» առաջին հետաքննությունից

Լուրեր

12.02.2026 | 23:18
Առաջարկվում է նախակրթարանի տարիքային շեմը նվազեցնել մինչև 4 տարեկան
12.02.2026 | 23:04
Մեր բոլոր որոշումներն ուղիղ ձևով կապված են պատմությունից քաղած դասերի հետ․վարչապետ
12.02.2026 | 22:56
Դեսպան Բալայանը ԵՄ հանձնաժողովում քննարկել է Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգը
12.02.2026 | 22:39
ԱԳ նախարարին կից խորհրդի առաջին նիստում քննարկվել են տարածաշրջանային ապաշրջափակման նախագծերը
12.02.2026 | 22:29
Սայաթ-Նովա գյուղում ավտոմեքենա է այրվել
12.02.2026 | 22:15
Բաքուն պնդում է, որ Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեղաշրջման գործում կապ է պահպանել ՌԴ-ի հետ
12.02.2026 | 22:02
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.02.2026 | 21:49
Հունաստանի և Թուրքիայի ղեկավարներն Անկարայի բանակցություններում երկխոսություն են խոստացել՝ Էգեյան ծովում շարունակվող վեճերի ֆոնին
12.02.2026 | 21:38
«Մարտի 1»-ի գործով մեղադրանք է առաջադրվել Վալերիյ Օսիպյանին և նրա նախկին ղեկավարին
12.02.2026 | 21:31
Ազգերի լիգա․ Հայաստանի հավաքականի մրցակիցները հայտնի են
12.02.2026 | 21:25
Հայաստանը պատրաստվում է ԱՄՆ-ի գլխավորությամբ ներդրումների ալիքի, որը կարող է գերազանցել 13 մլրդ դոլարը. Bloomberg
12.02.2026 | 21:14
Ձյուն, բուք և մառախուղ. իրավիճակը ճանապարհներին
12.02.2026 | 21:00
Ադրբեջանից ֆինանսավորված Փոլ Գոբլն ասաց՝ Վենսի այցը սահմռկեցուցիչ է ՀՀ համար, և նրան լայնորեն տարածեցին ՀՀ-ում․ Լուսինե Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.02.2026 | 20:45
Ինչ են ուզում հայ երիտասարդները․ կայացավ ԵՄ-Հայաստան երիտասարդական առաջին ֆորումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.02.2026 | 20:29
ՀԲՖ մրցաշարերն ընդգրկվել են World Boxing-ի օրացուցային պլանում
Բոլորը

Հոկտեմբերի 3-ին OCCRP-ն սկսել է հրապարակել լրագրության պատմության մեջ ամենամեծ միջազգային հետաքննության արդյունքները, որին մասնակցել է ավելի քան 600 մարդ 117 երկրից: Նախագիծը հիմնված է օֆշորային իրավասություններում կորպորատիվ ծառայություններ մատուցող 14 ընկերությունների փաստաթղթերի արտահոսքի վրա: Փաստաթղթերի արխիվը ձեռք է բերել Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումը (ICIJ) և ստացել է «Պանդորայի փաստաթղթեր» անվանումը:

 

Նշվում է, որ փաստաթղթերի արտահոսքը OCCRP-ին և նրա գործընկեր լրատվամիջոցներին ամբողջ աշխարհից թույլ է տվել ներսից նայել, թե ինչպես են ազդեցիկ պաշտոնյաներն ու գործարարներն օգտագործում կեղծ ընկերությունները՝ գումարներ փոխանցելու համար: Բազմաթիվ օֆշորային իրավասություններ չեն բացահայտում ընկերությունների և դրանց սեփականատերերի մասին տեղեկությունը, այնպես որ՝ եթե չլինեին «Պանդորայի փաստաթղթերը», ոչ ոք չէր իմանա այդ փոխանցումների մասին:

 

Հետազոտությունների հիմնական եզրահանգումները. հնարավորինս հակիրճ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքը 84 օֆշորային ընկերությունների միջոցով Լոնդոնում 694 մլն դոլարի անշարժ գույք է ունեցել: Օֆշորային կայսրությունում ներգրավված են եղել նույնիսկ նախագահի երեխաները․ իրենց առաջին ընկերությունները նրանք «հիմնել» են դեռևս դպրոցում և համալսարանում:

Նույնիսկ 2015-ի ճգնաժամը, որի ընթացքում Ալիևները վաճառել են իրենց անշարժ գույքի մի մասը և փակել բազմաթիվ ընկերություններ, նրանց չեն զրկել ամեն ինչից:

Օֆշորային ընկերություններում բաժնեմասերը, որոնք Ուկրաինայի նախագահի պաշտոնում ընտրվելուց կարճ ժամանակ առաջ Վլադիմիր Զելենսկին նվիրել է իր օգնական Սերգեյ Շեֆիրին, մինչև հիմա կարող է նրան շահույթ բերել: «Պանդորայի փաստաթղթերը» վկայում են, որ նախկին գործընկերների ընկերությունները պայմանագիր են կնքել, որի համաձայն՝ օֆշորը շարունակում է շահաբաժիններ վճարել այն ընկերությանը, որը պատկանում է Զելենսկու կնոջը:

Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի ենթադրյալ ոչ պաշտոնական կինը՝ Ասել Կուրմանբաևան, 30 միլիոն դոլար և Բրիտանական Վիրջինյան կղզիներից օֆշորային ընկերությունների մասնաբաժին է ստացել: Նա օֆշորներում բիզնես է ունեցել Նազարբաևի վստահված անձանց՝ օլիգարխներ Վլադիմիր Նիի և Վլադիմիր Կիմի հետ միասին:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մերձավոր ընկերուհին և նրա ենթադրյալ երրորդ դստեր՝ Սվետլանա Կրիվոնոգիի մայրը, Brockville Development օֆշորային ընկերության միջոցով 3.6 միլիոն եվրո արժողությամբ բնակարան է գնել Մոնակոյում, պարզվել է «Կարևոր պատմություններ» հրատարակության (OCCRP գործընկեր) հետաքննության շրջանակում: Կրիվոնոգիի ընկերությանը սպասարկել է  խորհրդատվական, աուդիտորական և կառավարման ընկերությունների միջազգային ասոցիացիան՝ Moores Rowland-ը: Brockville-ի անվանական սեփականատերը եղել է պանամական Radnor Investments SA օֆշորային ընկերությունը:

«Կարևոր պատմություններ»-ը հայտնել է նաև մի շարք ընկերությունների ղեկավարների ու հայտնի անձանց և նրանց ընտանիքներին պատկանող սեփականությունների ու ֆինանսական միջոցների մասին։

 

Հետաքննության՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ու նրա ընտանիքին և մերձավորներին վերաբերող հատվածին արդեն անդրադարձել ենք։

 

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և նրա մերձավոր շրջապատը օֆշորային ընկերությունների ցանցի շահառուներ են եղել, որոնցից նա դեռևս կարող է շահույթ ստանալ

 

 

Ուկրաինայի նախագահի պաշտոնում ընտրվելուց կարճ ժամանակ առաջ Վլադիմիր Զելենսկին իր մասնաբաժինն առանցքային օֆշորում նվիրել է իր օգնականին: «Պանդորայի փաստաթղթերը», սակայն, նշում է, որ նրանք, հավանաբար, պայմանավորվածություն են ձեռք բերել, որի համաձայն՝ օֆշորային ընկերությունը շարունակել է գումարներ վճարել ընկերությանը, որն այժմ պատկանում է Զելենսկու կնոջը:

Զելենսկուն և նրա կնոջն է պատկանել Maltex Multicapital Corp. ընկերության քառորդ մասը: 2019 թվականին, նախընտրական արշավի ամենաթեժ շրջանում, նա ընկերության բաժնետոմսերը հանձնել է Սերգեյ Շեֆիրին՝ նախկին գործընկերոջը, որը հետո դառնալու էր նախագահի օգնականը:

Ֆինանսական հանցագործության գծով խորհրդատու Մարտին Վուդսը, որն ուսումնասիրել է փաստաթղթերը OCCRP-ի համար, նշում է, որ բաժնետոմսերի փոխանցման վկայագրում ասվում է, թե ստացողը չի վճարել դրանց համար: Ավելի ուշ նախկին գործընկերների ընկերությունները պայմանագիր են կնքել այն մասին, որ Maltex-ը շարունակելու է շահաբաժիններ վճարել Զելենսկիի Film Heritage ընկերությանը, թեև այն այլևս բաժնետոմսերի սեփականատերը չէր: Զելենսկիի կնոջ հայտարարագրում նշվում է, որ 2019 թվականից նա հանդիսանում է Film Heritage-ի միակ շահառու սեփականատերը, ինչը նշանակում է, որ այդ վճարումները նրան են փոխանցվել: «Պանդորայի փաստաթղթեր»-ում շահաբաժինների չափի մասին տվյալներ չկան:

Զելենսկին իր որևէ հայտարարագրում չի հիշատակել Maltex-ի մասին, այդ թվում՝ 2018 թվականին, երբ դեռևս նրան էր պատկանում ընկերության 25 տոկոսը:

«Պանդորայի փաստաթղթեր»-ում նաև փաստեր կան, որոնք մասամբ հաստատում են ընտրությունների ժամանակ Զելենսկուն առաջադրված օֆշորային խարդախության մասին մեղադրանքները: Այն ժամանակ նախագահի թեկնածու Պյոտր Պորոշենկոյին սատարող պատգամավոր Վլադիմիր Արևը պնդում էր, որ Զելենսկին և իր թիմը օֆշորային ընկերությունների ցանցի շահառուներ են, որոնք 40 միլիոն դոլար են ստացել օլիգարխ Իգոր Կոլոմոյսկիի կողմից հիմնադրված Privatbank-ից: ԱՄՆ -ում օլիգարխին կասկածում են Privatbank-ից միլիարդավոր դոլարներ հափշտակելու մեջ:

 

Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի ոչ պաշտոնական կինը նրա վստահված անձանցից օֆշորների միջոցով 30 մլն դոլար է  ստացել

 

 

Զազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի ենթադրյալ ոչ պաշտոնական կինը՝ Ասել Կուրմանբաևան, 30 միլիոն դոլար և Բրիտանական Վիրջինյան կղզիներից օֆշորային ընկերությունների մասնաբաժին է ստացել: Նա օֆշորներում բիզնես է ունեցել Նազարբաևի վստահված անձանց՝ օլիգարխներ Վլադիմիր Նիի և Վլադիմիր Կիմի հետ միասին:

Փոխանցումը ձևակերպվել է որպես վճար Բրիտանիայի Վիրջինյան կղզիներում գտնվող ընկերությունում Կուրմանբաևայի բաժնետոմսերի վաճառքի դիմաց, որն առևտրային գործունեություն չի ծավալել: Փաստաթղթերը ցույց են տալիս, որ փոխանցումներին մասնակցել են օլիգարխներ, որոնց Նազարբաևի վստահված անձ են համարում՝ Վլադիմիր Նին և Վլադիմիր Կիմը:

2008 թվականին Նին Բրիտանական Վիրջինյան կղզիներում EMES Holding & Finance ընկերությունն է ստեղծել, որում ներգրավված է եղել նաև Կիմը: Կուրմանբաևան դարձել է EMES-ում Նիի գործընկերը, երբ ընդամենը 27 տարեկան է եղել: Կուրմանբաևայի մասնաբաժինն ընկերությունում ձևակերպվել է մեկ այլ տիպիկ օֆշորային ընկերության՝ Ladra Services-ի միջոցով:

2010-ին Նին մահացել է, և Կուրմանբաևան Ladra Services-ի համար 30 միլիոն դոլար է  ստացել կղզիներից մեկ այլ ընկերության՝ Godel Partners-ի կողմից: Կիմը գործարքի վկա է եղել․ նրա և Կուրմանբաևայի ստորագրությունը կա փաստաթղթի վրա: Երբ Godel-ը լուծարվել է, որպես դրա շահառու սեփականատերեր են նշվել Նիի դուստր Վիկտորիան և նրա ամուսինը։

Ուսումնասիրված փաստաթղթերը ցույց են տալիս, որ նախագահն ու նրա ոչ պաշտոնական կինը գործարար կապեր են ունեցել: Կուրմանբաևան եղել է հիմնադիրը մի ընկերության, որը 2012 թվականին բացել է Աստանայի բալետի թատրոնը: Հաստատության կայքում նշվում է, որ այն ստեղծվել է Նազարբաևի նախաձեռնությամբ: Նախկին նախագահի հիմնադրամը գնել է ընկերությունը և հանձնել երկրի կառավարությանը: Կուրմանբաևան շարունակում է մնալ գեղարվեստական ​​տնօրենը:

 

Սերբիայի ֆինանսների նախարարը 34 հազար եվրո տարեկան աշխատավարձի պարագայում Բուլղարիայում 6.1 մլն դոլարի 24 բնակարան է գնել

 

 

KRIK-ի և OCCRP-ի լրագրողները պարզել են, որ Սերբիայի ֆինանսների նախարար Սինիշա Մալին անշարժ գույք է գնել Բրիտանական Վիրջինյան կղզիներից երկու օֆշորային ընկերությունների միջոցով (Brigham Holding & Finance Inc. և Etham Invest & Finance Corp.): Դրանց միջոցով նա գնել է բուլղարական երկու ընկերություն՝ Erma 11-ը և Erul 11-ը, որոնք արդեն իսկ պատկանել է բնակարանների մեծ մասը, իսկ կարճ ժամանակ անց գնել է նաև մյուսները:

Գնումից անմիջապես հետո Մալին սկսեց վերավաճառել անշարժ գույքը: 2013-2014 թվականներին նա երկու բնակարան է վաճառել 120 հազար եվրոյով: 2014 թվականի օգոստոսին, Բելգրադի քաղաքապետ նշանակվելուց մի քանի ամիս անց, նա Բրիտանական Վիրջինյան կղզիներում գտնվող ընկերությունների սեփականությունը փոխանցել է իրավաբան Անա Պանայոտովային, որը ևս մի քանի բնակարան է վաճառեել: Սակայն նույնիսկ սեփականության իրավունքի փոխանցումից հետո Մալին շարունակել է տնօրինել գույքը. KRIK-ը նրա ստորագրությունն է գտել 2015թ․  թվագրված փաստաթղթի վրա:

 

Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշն օֆշորների միջոցով 15 մլն եվրո է փոխանցել և Ֆրանսիայում ամրոց գնել

 

2009 թվականին Անդրեյ Բաբիշը Բրիտանական Վիրջինյան կղզիներում գրանցել է Blakey Finance Limited ընկերությունը։ Այն 15 միլիոն եվրոյի փոխառություն է տվել ԱՄՆ-ում և Մոնակոյում ունեցած այլ կեղծ ընկերությունների: Վերջնարդյունքում նա գումարը ներդրել է շքեղ անշարժ գույք ձեռք բերելու համար․ Բիգո ամրոցը՝ Ֆրանսիայում՝ Լազուրե ափի Մուժեն քաղաքում, որը քաղաքական գործչի ընտանիքն օգտագործել է որպես ամառանոց: Բացի ամրոցից՝ Բաբիշը Մուժենում ևս երկու անշարժ գույք ունի, այդ թվում՝ վիլլա:

15 միլիոն եվրոյի ծագումը և պատճառը, թե ինչու է Բաբիշը դրանք փոխանցել իր ընկերությունների միջև, պարզ չեն: Investace.cz-ի և OCCRP-ի կողմից հարցված ֆինանսական հանցագործությունների հարցերով երեք փորձագետներ նշել են, որ այս սխեման «փողերի լվացման դասագրքային օրինակ է»:

Բաբիշն ամրոցի և ֆրանսիական այլ անշարժ գույքի մասին հաշվետվություն է ներկայացրել հայտարարագրերում: Միաժամանակ, նա չի նշել օֆշորային Blakey Finance Limited-ի մասին, չնայած պարտավոր էր դա անել:

Անդրեյ Բաբիչը հիմնել է քաղաքական կուսակցություն, որը հանդես է գալիս պաշտոնյաների շրջանում կոռուպցիայի դեմ: Նա նաև քննադատել է օֆշորային ընկերությունների օգնությամբ ստեղծված բիզնեսը: