Ալիևը ԵՄ-ից պահանջել է Հայաստանին տրվող աջակցության չափով օգնություն և սատարել սահմանի դելիմիտացիայի հարցում ԵՄ միջնորդությունը

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իսպանական EFE-ին տված հարցազրույցում խոսել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանի դելիմիտացիայի ու դեմարկացիայի հարցում ԵՄ միջնորդության առաջարկի մասին։ Ալիևը նշել է, որ Բաքուն աջակցում է այդ նախաձեռնությանը։

«Այդ թեմաները քննարկվում են մեր պաշտոնյաների ու ԵՄ ներկայացուցիչների հետ բազմաթիվ շփումների ընթացքում։ Բացի այդ, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի Ադրբեջան այցի ընթացքում մենք մանրամասն քննարկել ենք իրավիճակն ու ակտիվ աշխատելու ընդհանուր մտադրություն հայտնել։ ԵՄ-ն մեծ փորձ ունի տարբեր ոլորտներում, ինչպիսիք են վերակառուցումն ու խաղաղ պայմանների ստեղծումը։ ԵՄ-ն մտադրություն է հայտնել մասնակցել դելիմիտացիայի գործընթացին ու հասնել կողմերի միջև համաձայնության, և մենք սատարում ենք այդ նախաձեռնությունը»,- ասել է Ալիևը՝ հավելելով, թե Հայաստանը, իբր, տատանվում է և չի կարողանում որոշել՝ ընդունի՞ ԵՄ առաջարկը, թե՞ ոչ։

Նշենք, որ Հայաստանն ինքն է առաջարկել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ու միջազգային դիտորդների ներգրավումը սահմանի դելիմիտացիայի գործընթացում։ Իսկ ադրբեջանական կողմ առաջարկում է այն երկկողմ իրականացնել։

«Ադրբեջանի դիրքորոշումը չափազանց բաց է։ Մենք պատրաստ ենք աշխատել։ ԵՄ-ն կարող է մեզ օգնել դելիմիտացիայի, հաղորդակցությունների բացման և հետպատերազմյան զարգացման հարցերում»,- ասել է Ադրբեջանի նախագահը։

Նա կրկին դժգոհել է ԵՄ-ի կողմից Հայաստանին տրամադրվելիք 2․6 մլրդ եվրո աջակցությունից և նույնչափ օգնություն պահանջել Ադրբեջանի համար։

«Մենք նաև ԵՄ-ի հետ քննարկում ենք տնտեսական օգնության հարցը։ Մեզ հայտնի է, որ ԵՄ-ն գտնվում է Հայաստանի համար 2․6 մլրդ եվրո տնտեսական օգնության փաթեթի պատրաստման գործընթացում։ Հնարավոր է՝ այդ գործընթացն արդեն ավարտվել է։ Իհարկե, մենք սպասում ենք, որ նման գումար նույն պայմաններով կառաջարկվի և Ադրբեջանին, լինի դա դրամաշնորհ, թե վարկ․ այստեղ պետք է հավասարություն լինի, քանի որ «օկուպացիայից տուժած» երկիրը մենք ենք։ Մենք մտահոգություն ենք հայտնել տնտեսական օգնության այդ փաթեթի անհավասարակշռության հետ կապված»,- ասել է Իլհամ Ալիևը։

Նա հավելել է, որ ներկայում շարունակում են շփումները ԵՄ-ի հետ և սպասում են տնտեսական աջակցության առաջարկների։

Էմմա Չոբանյան