Ադրբեջանին ԱԳՆ-ն պատասխանել է Իրանի ԱԳ նախարարի հայտարարություններին՝ դրանք անհիմն որակելով

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլլաևան արձագանքել է Իրանի ԱԳ նախարարի հայտարություններին՝ նշելով, որ դրանք անհիմն են համարում, գրում են տեղական լրատվամիջոցները։

«Մենք չենք ընդունում իրանա-ադրբեջանական սահմանի մոտ երրորդ ուժերի ներկայության, այդ ուժերի սադրիչ գործողությունների մասին պնդումները, քանի որ հայտարարությունները որևէ հիմք չունեն։ Ընդհանուր առմամբ, Ադրբեջանի տարածքում որևէ ուժի առկայությունը, այդ թվում՝ ահաբեկչական տարրերի, որոնք կարող էին մեր պետությանն ու հարևան երկրների համար վտանգ ներկայացնել, չեն կարող լինել քննարման առարկա»,- ասել է Աբդուլլաևան՝ պատասխանելով Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդուլլահիյանին։

Նա նշել է, որ «նման պնդումներն անհիմն են ու ադրբեջանական կողմին այդ առումով որևէ ապացույց չի ներկայացվել»։

Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչն ասել է, որ Բաքուն աջակցում է հարաբերությունների հաստատմանը բոլոր երկրների հետ՝ միջազգային սահմանների փոխադարձ հարգման հիմքով։

«Ինչ վերաբերում է Ադրբեջանում օտար միջամտության մասին կարծիքներին, ապա կցանկանայինք ընդգծել, որ Ադրբեջանի Հանրապետությունը միշտ իրականացնում է անկախ արտաքին քաղաքականություն՝ հիմված ազգային շահերի վրա, և մեկ անգամ չէ, որ ապացուցել է վերջին 30 տարում կոնկրետ քայլերով։ Բարեկամական ու բարիդրացիական հարաբերությունների զարգացումը հարևան երկրների հետ մեր արտաքին քաղաքականության գլխավոր առաջնահերթություններից է, և մենք մշտական քայլեր ենք ձեռնարկում այդ ուղղությամբ»,- ասել է նա։

Աբդուլլաևան նաև նշել է, որ Ադրբեջանը շատ զգայուն է իսլամական համերաշխության հարցում։

Հիշեցնենք, որ Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդուլլահիյանը ավելի վաղ հայտարարել էր, որ Թեհրանը չի հանդուրժի «սիոնիստական ռեժիմի ներկայությունը իր սահմաններին ու նրա սադրիչ գործողությունները», ինչպես նաև տարածաշրջանում աշխարհաքաղաքական ու սահմանային փոփոխությունները։ Իրանի ԱԳ նախարարը նաև ասել է, որ իրենց դժգոհությունները դիվանագիտական խողովակներով փոխանցել են Ադրբեջանին։

Էմմա Չոբանյան