Իշխանափոխության համար ծավալելու ենք փողոցային պայքար. Ռոբերտ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
Բոլորը

Այո՛, ես նույն կարծիքին եմ, ես ժողովրդի ձայնի մասին խոսելիս ասել եմ, որ ցավոք, ժողովրդի մի զանգված հարմարվել է Ղարաբաղը հանձնելու հանգամանքի հետ: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 4-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ ընտրություններից հետո ինքը հայտարարել էր, որ խրամատավորվում են առաջին գծում, շարունակելու են իշխանափոխության պայքարը, և որ այս իշխանությունը 1,5 տարվա կյանք ունի:

«Իհարկե պայքարելու ենք և պայքարում ենք: Այդ 1,5 տարին բավական իրատեսական է:

Պայքարելու ենք, այո նաև ծավալելու ենք փողոցային պայքար, բայց ամեն ինչ պետք է հասուցնել, աշխատել նաև ժողովրդի հետ, աշխատել Հայաստանով մեկ, պետք է փորձենք համոզել: Դու չես կարող ակտիվ պայքար ծավալել առանց ժողովրդի ակտիվ ներգրավման: Դա պետք է ապահովել նաև քարոզչական աշխատանքով նույն ժողովրդի հետ: Երբ ասում եմ՝ փողոցային պայքար, դա չի նշանակում, որ ասուլիսից հետո Ռոբերտ Քոչարյանը դուրս է գալու փողոց, դրոշը վերցնի և ասի՝ մեկ ժամից հետո հավաքվում ենք փողոցային պայքարի համար:

Սա պրոցես է, որը պետք է գեներացնենք, եթե չկարողանանք, նշանակում է կա՛մ ճիշտ  բառապաշարը չենք գտել ժողովրդի հետ շփվելու, կա՛մ ժողովրդի մեծ մասը,այնուամենայնիվ, այս ամենը մարսել է: Այո՛, կարող է նաև այդպես լինի: Մեր նպատակը իշխանափոխություն է, այս մարդկանց տուն կամ ուրիշ տեղ ուղարկելը, որի համար պայքարելու ենք բոլոր հնարավորություններով»,- նշեց Քոչարյանը:

Նա նաև կատեց, որ բնական է, որ ընտրություններից հետո որոշակի անկում է լինում թեժ իրավիճակից, որոշ պաուզայից հետո նոր պրոցես է սկսվում բողոքի գեներացման: «Մենք այդ փուլի մեջ ենք… Փորձելու ենք և անելու ենք»,- նշեց Քոչարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: