Իրանական պատվիրակությունը մեկնել է Երևան՝ քննարկելու Իրանի մասնակցությունը Հայաստանի տարածքում տարանցիկ ճանապարհի կառուցմանը։ Այս մասին գրում է իրանական Mehr գործակալությունը։ Նշվում է, որ պատվիրակությունը գլխավորում է Իրանի ճանապարհաշինության փոխնախարար, տրանսպորտային ենթակառուցվածքների և շինարարության ընկերության գլխավոր տնօրեն Խեյրոլլահ Խադեմին։ Իրանական պատվիրակությունը քննարկելու է Թեհրանի մասնակցությունը Գորիս-Կապան ճանապարհի այլընտրանքային տարբերակի կառուցմանը։ Լրատվամիջոցը նաև հիշեցնում է, որ Ադրբեջանն …

