Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, որը պաշտոնական այցով գտնվում է Վրաստանում, հանդիպել է իր վրացի գործընկերոջ Ջուանշեր Բուրչուլաձեի հետ։ Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով ՊՆ-ին։ Նշվում է, որ կողմերը կարծիքներ են փոխանակել ռազմական ոլորտում երկկողմ համագործակցության տարբեր ուղղությունների և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։ «Անդրադառնալով տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակին՝ կողմերն ընդգծել են տարածքային …

