ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել վերջին օրերին Ադրբեջանի կողմից հայ-ադրբեջանական սահմանի տարբեր հատվածներում իրականացված սադրիչ գործողությունների առիթով։ Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է․ «Օգոստոսի 16-ին ադրբեջանական զինված ուժերը սադրիչ գործողություններ են ձեռնարկել Հայաստանի Հանրապետության սահմանամերձ հատվածներում՝ Երասխ բնակավայրի, Սյունիքի մարզի Սև լճի մոտակայքում և Գեղարքունիքի մարզի ուղղությամբ` թիրախավորելով սահմանամեձ համայնքների խաղաղ բնակչությանը: Ադրբեջանական զինված ուժերի կողմից …

