ԱԱԾ տնօրենին արգելված է մեզ հետ հանդիպել. Գեղամ Նազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

«Մենք ուզում ենք հանրությանը ցույց տալ, որ քայլ պետք է անի վարչախումբը, կառավարող խմբակցությունը, մենք որոշում ենք կայացրել, որ Արթուր Ղազինյանն է մեր թեկնածուն, չեմ բացառում, որ 6-րդ, 7-րդ անգամ էլ մեր թեկնածուն նա կլինի: Սա քմահաճություն չէ»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը՝ անդրադառնալով ԱԺ պաշտպանության և անվտանգային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում մի քանի անգամ Արթուր Ղազինյանի թեկնածության առաջադրմանը:

«Իրականում սա մեկ մարդու քմահաճույք է, ոչ թե Քոչարյան Անդրանիկի կամ հանձնաժողովի որևէ անդամի, այլ Նիկոլ Փաշինյանի քմահաճույքն է: Ես այստեղ նրա ձեռագիրն եմ տեսնում: Նրա նպատակն այս հանձնաժողովի աշխատանքների տապալումն է, որովհետև այս հանձնաժողովում բազմաթիվ հարցեր պետք է քննարկվեն, բազմաթիվ հարցերի պատասխաններ ենք փորձելու ստանալ, և Փաշինյանին այս իրավիճակում ձեռնտու չէ, որ այս հանձնաժողովը զբաղվի գործով… Թեկուզ փակ ռեժիմով հիմա մենք պետք է քննարկեինք, օրինակ, թե այդ ինչ են արել Դավիթ Տոնոյանը և մյուսները, որ ձերբակալվել են, պետք է հրավիրեինք մասնագետներ՝ հասկանալու համար, թե դիրքերում ինչ իրավիճակ է, թե ում և ինչ հրամանով դեկտեմբերին մեր զորքերը հետ քաշվեցին և Իրանի հետ սահմանին մեր կարևորագույն սահմանը հանձնվեց Ադրբեջանին…»,- նշեց Նազարյանը:

Անդրադառնալով դիտարկմանը, որ ԱԺ-ում առաջարկ էր հնչել ԱԱԾ պետին հրավիրելու և սահմանային իրավիճակի շուրջ նրանից պարզաբանումներ ստանալու համար՝ Գեղամ Նազարյանը նշեց. «ԱԱԾ պետը չի խուսափում, նրան արգելված է մեզ հետ հանդիպել, և սա մի մարդու ՝ Նիկոլ Փաշինյանի ձեռագիրն է, որն արժեզրկում է անգամ ԱԺ-ն, բոլորին ուզում է ցույց տալ, որ կա միայն մեկ պաշտոնյա, որը զբաղվում է բոլոր հարցերով, և դա ինքն է»:

Մանրամասները՝ տեսանյութում: