Ադրբեջանի և Վրաստանի ՊՆ ղեկավարները երկկողմ համագործակցության վերաբերյալ փաստաթուղթ են ստորագրել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
Բոլորը

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, որը պաշտոնական այցով գտնվում է Վրաստանում, հանդիպել է իր վրացի գործընկերոջ Ջուանշեր Բուրչուլաձեի հետ։ Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով ՊՆ-ին։

Նշվում է, որ կողմերը կարծիքներ են փոխանակել ռազմական ոլորտում երկկողմ համագործակցության տարբեր ուղղությունների և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։

«Անդրադառնալով տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակին՝ կողմերն ընդգծել են տարածքային ամբողջականության փոխադարձ աջակցման կարևորությունը՝ համոզմունք հայտնելով, որ երկկողմ ռազմական համագործակցության զարգացումը կնպաստի տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հասանովը նաև Վրաստանին երախտագիտություն է հայտնել Արցախյան 44-օրյա պատերազմում «Ադրբեջանի արդարացի դիրքորոշմանն աջակցելու համար»։

Բանակցությունների արդյունքում երկու երկրների պաշտպանության նախարարները ստորագրել են երկկողմ համագործակցության ծրագիրը։

Նշենք, որ նախօրեին Թբիլիսիում մեկնարկել են «Eternity-2021» զորավարժությունները՝ Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի զինծառայողների մասնակցությամբ, որը տևելու է մինչև հոկտեմբերի 8-ը։ Բացի այդ, վրացական Կախեթիում սպասվում է Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպումը։

Էմմա Չոբանյան