Սաակաշվիլին հայտարարել է, որ չի դադարեցնի հացադուլն ու առողջության վատթարացման դեպքում կհրաժարվի բուժօգնությունից

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին բանտում կշարունակի հացադուլն ու մտադիր է հրաժարվել բժիշկների օգնությունից՝ անգամ առողջության վատթարացման դեպքում։ Այս մասին Սաակաշվիլիի հետ հանդիպումից հետո հայտարարել է նրա փաստաբան Նիկա Գվարամիան, գրում է «Գրուզիա օնլայնը»։

Գվարամիան լրագրողների ներկայությամբ կարդացել է Սաակաշվիլիի նամակը։

«Ցանկանում եմ, որպեսզի Վրաստանի բնակիչներն իմանան իմ որոշման մասին։ Ես վերադարձել եմ, որպեսզի օգնեմ մեր ժողովրդին ազատության ու ժողովրդավարության վերականգնման գործում։ Ինչպես և ակնկալվում էր՝ ռեժիմն ինձ ձերբակալեց, սակայն ես ազատ մարդ եմ մնում անգամ ճաղերի հետևում։ Ինչպես, հավանաբար, ձեզ հայտնի է, ես հացադուլ եմ հայտարարել։ Ցանկանում եմ, որպեսզի իմանաք՝ ես այն չեմ դադարի ոչ մի դեպքում, քանի դեռ ես և իմ պատճառով ձերբակալված մարդիկ ազատ չարձակվեն։

Ես շատ եմ սիրում կյանքը, սակայն հացադուլը կշարունակվի մինչ իմ կյանքի վերջը։ Իմ գոյությամբ ես մեծ օգնություն չեմ ցուցաբերի իմ ժողովրդին: Պատրաստ եմ գոնե իմ նվիրվածությամբ ապացուցել, որ հանուն Վրաստանի արժե ապրել ու արժե մահանալ։ Ես հստակ գիտեմ, թե ինչի եմ գնում։ Չէի ուզում դառնություն պատճառել իմ ընտանիքի անդամներին ու սիրելիներին, բայց նախապես մերժել եմ բժիշկների առաջարկը և անգիտակից լինելու դեպքում բժշկական միջամտության ցանկացած ձև: Ես սա գրում եմ ոչ թե նրա համար, որ դուք հանձնվեք, այլ որպեսզի ավելի ակտիվանաք»,- գրել է Սաակաշվիլին:

Տաթև Ֆռանգյան