ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Տոշիմիցու Մոտեգին շնորհավորական ուղերձ է հղել Արարատ Միրզոյանին՝ ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, որում, մասնավորապես, նշել է. «Ձերդ Գերազանցություն, Ցանկանում եմ սրտանց շնորհավորել Ձեզ` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ Ճապոնիայի համար Հայաստանը կարևոր գործընկեր է օրենքի գերակայության վրա հիմնված ազատ և բաց …

