ԱԻՆ-ն ամփոփել է ԶԼՄ-ների քարոզարշավը

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Աղետների ռիսկի նվազեցման նպատակով ճգնաժամային հաղորդակցության և հանրային իրազեկման բարելավման ծրագրի շրջանակում իրականացված ԶԼՄ-ների քարոզարշավն ամփոփվեց ցուցահանդեսով: Միջոցառմանը ներկա էին Արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը, ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանի գործերի ժամանակավոր հավատարմատար Կազույա Հարադան, Փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը, ճապոնացի փորձագետներ, լրագրողներ, ԱԻՆ աշխատակիցներ, դասախոսներ և բուհերի ուսանողներ: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Հայ-ճապոնական գործակցության շրջանակում ԶԼՄ-ների քարոզարշավին հեռուստատեսային, ռադիո, էլեկտրոնային և տպագիր լրատվամիջոցների 13 լրագրող է մասնակցել: Հասարակության իրազեկվածության մակարդակը բարձրացնելու նպատակով բոլոր նյութերը հրապարակվել և հեռարձակվել են տարբեր լրատվամիջոցներով՝ այս տարվա սեպտեմբերի 4-ից հոկտեմբերի 13-ն ընկած ժամանակահատվածում՝ ԱՌՆ մեկամսյակի շրջանակում:

5 անվանակարգում հանձնվեցին մրցանակներ. 2 լավագույն լուսանկարների, լավագույն հեռուստառեպորտաժի, լավագույն ռադիոռեպորտաժի, լավագույն հոդվածի հեղինակները պարգևատրվեցին: ԶԼՄ-ների քարոզարշավի բոլոր մասնակիցները ստացան հավաստագրեր:

Քարոզարշավը երկու հաջողություն գրանցեց՝ ճգնաժամային թեմաներով գրող լրագրողների թվի ավելացումը և աղետների լրատվության ոլորտում նոր հմտությունների ձեռքբերում՝ ճապոնական կողմի փորձագետների աջակցությամբ: