Միջուկային գերտերության նախարարը Հայաստանում․ հայ հնդկական կապեր ընդդեմ թուրք ադրբեջանականի՞. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

Պատմության մեջ առաջին անգամ, այսօր պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Հնդկաստանի արտգործնախարար Սուբրամանյամ Ջայշանկարը։ Սա վկայում է օրեցոր ընդլայնվող հարաբերությունների մասին․ հնդիկ գործընկերոջ հետ հանդիպումից հետո կայացած համատեղ ասուլիսը Արարատ Միրզոյանը սկսեց այս փաստն արձանագրելով։ Զրուցակիցները, ի թիվս այլ հարցերի, քննարկել են նաև «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի շուրջ ընթացիկ զարգացումները: Հնդկաստանի արտգործնախարարն առաջարկել է Իրանի Չաբահար նավահանգիստն օգտագործել որպես «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի հանգույց։

«Ուղիղ հաղորդակցության պակասը թե՛ ծովային, թե՛ ցամաքային, խոչընդոտ է մարդկանց շփումների և փոխադրումների համար։ Հյուսիս-հարավը նոր առևտրային կապեր կստեղծի, որոնք ավելի արդյունավետ կլինեն, քան ծովային ուղիները, հետևաբար լրացուցիչ հնարավորություններ կտան տնտեսական զարգացման համար», – ասել է Ջայշանկարը։

«Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքն ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների մուլտիմոդալ երթուղու ծրագիր է, որը ձգվում է Մումբայից Սանկտ-Պետերբուրգ՝ 7200 կմ ընդհանուր երկարությամբ: Այն ստեղծվել է՝ ներգրավելու բեռնափոխադրումների տրանզիտը Հնդկաստանից, Իրանից և Պարսից ծոցի մյուս երկրներից Ռուսաստանի տարածքով դեպի Հյուսիսային և Արևմտյան Եվրոպա: Այս միջանցքում Հայաստանի գործուն մասնակցություն ունենալու հնարավորություններն են մշտապես ուշադրության արժանացել։ Անդրադառնալով Պարսից ծոց-Սև ծով նախաձեռնությանը՝ Միրզոյանը հայտնեց, որ իրանական կողմի հետ նախորդ օրը քննարկել է այս հարցը և հույս հայտնեց, որ մոտ ապագայում համաձայնություն կստորագրվի:

Այս տարի լրանում է հայ-հնդկական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30 տարին։ Որ Հնդկաստանը Հայաստանի կարևորագույն գործընկերներից է և համագործակցության հետագա ամրապնդումը Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններից է ՝ ամրագրված է նաև Հայաստանի Կառավարության ծրագրում։ Հնդկաստանն էլ Հայաստանին է դիտարկում որպես սերտ համագործակցող երկիր՝ ընդգծեց Ջայշանկարը։

Հետաքրքրական է, որ մինչ այս չեզոք քաղաքականություն վարած Հնդկաստանը փոխում է իր մոտեցումները և առաջին քայլը անում է հենց Հայաստանի հետ՝ նկատում է քաղաքագետ Լևոն Շիրինյանը։ Ինչ վերաբերում է Հյուսիս-Հարավին, ապա այն դառնալու է Հայաստանի ողնաշարը, որն, ըստ Շիրինյանի, հակադրվելու է, այսպես ասած, ռուս-թուրքական միջանցքին։

Այս տարվա մայիսին Հնդկաստանի Արտաքին գործերի նախարարությունը նաև հայատարարություն էր տարածել, նշելով, որ ադրբեջանական ԶՈՒ-ն պետք է հետ քաշվեն Հայաստանի ինքնիշխան տարածքից։

Հնդկաստանի արտաքին գերատեսչության ղեկավարի երկօրյա այցը այսօր ավարտվում է։ Մինչ այդ կայացել են նաև հանդիպումներ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ։ Հնդկաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը ծաղիկներ է խոնարհել նաև Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

Սաթենիկ Հայրապետյան